Վերլուծական Քաղաքականություն 

Եվրախորհրադարանի ընտրությունների քաղաքական հետևանքներն ու հեռանկարները

analitik.am

Մայիսի 22-25-ը Եվրամիության երկրների քաղաքացիներն ընտրում էին Եվրոխորհրդարանի պատգամավորներին: Ընտրություների արդյունքները մեկնաբանները նմանեցրեցին քաղաքական երկրաշարժի: Ընտրություններում մեծ հաջողություններ գրանցեցին աջ ծայրահեղ և եվրասկեպտիկ քաղաքական ուժերը: Այսպես՝ Ֆրանսիայում Մարին Լը Պենի ղեկավարած Ազգային ճակատ քաղաքական ուժը ստացավ 25% քվե, իսկ Բրիտանիայում հաղթանակեցին Անկախություն կուսակցությունը, որը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից և սահմանափակել ներգաղթյալների թվաքանակը: Ընտրությունները ցույց տվեցին, որ Հին Եվրոպայի քաղաքական և հասարակական շրջանակները խիստ դժգոհ են ներկա իրավիճակից:  Հին Եվրոպան չի ցանկանում հսկայական նյութական և ֆինանսական միջոցներ ուղել Եվրոպայի հարավ-արևելյան երկրներ՝ դուրս բերելով այդ պետությունները տնտեսական ճգնաժամից:


Դեռ ընտրություններից առաջ Ֆրասիայի նախագահ Ն. Սարկոզին հայտարարում էր, որ պետք է ստեղծել ֆրանս-գերմանական տնտեսական միություն, որի արդյունքում երկրների բարիքները կմնան միության ներսում: Քարոզարշավի ընթացքում Լը Պենի գլխավոր կարգախոսն էր Ֆրանսիական քաղաքականությունը ֆրանսիացիների համար, վերջինս ցանկանում է երկիրը դուրս բերել եվրագոտուց:


Իր հերթին Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը նշում է, որ Բրյուսելը բազմաթիվ լծակների միջոցով սահմանափակում է եվրոպական երկրների ինքիշխանությունը: Հասարակ եվրոպացիներն ոչ միայն դժգոհ են  Բրյուսելի վարած ֆինանսատնտեսական կուրսից, այլ նաև նրա արտաքին քաղաքականությունից: Շատերի կարծիքով Բրյուսելը  տուրք է տալիս ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին, որը բացասական հետևանքներ է ունենում Եվրամիության երկրների տնտեսության վրա:


Փարիզն ու Բեռլինը չեն ցանկանում հանուն Վաշինգտոնի քաղաքական ամբիցիաների տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ, որը կվատթարացնի դինամիկ զարգացող ռուս-եվրոպական առևտրատնտեսական հարաբերությունները: Տեղի է ունենում ևս մեկ բացասական տենդենց. Արևելաեվրոպական երկրները՝  հատկապես Լեհաստանը, ավելի սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ են հաստաում Վաշինգտոնի հետ, քան Հին Եվրոպայի երկների: Նման իրավիճակը նպաստում է Եվրոպայում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանն այն աստիճան, որ Վաշինգտոնն ազդում է  Բրյուսելի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության վրա: Հատկապես եվրոպացիների մոտ մեծ դժգոհություն առաջացրեց ամերիկյան գաղտնի բանտերի տեղակայումն  Արևելյան Եվրոպայում  և ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության գործակալության կողմից եվրոպացիների հեռախոսազանգերի գաղտնալսումն ու էլեկտրոնայաին տվյալների գաղտնազերծումը: ԱՄՆ-ի քամահրական վերաբերմունքը  դժվարին կացության մեջ է դնում Հին Աշխարհին: Արևմտյան Եվրոպան չի ցանկանում վերածվել ԱՄՆ-ի և Ռուսասատնի միջև ռազմական պալիգոնի՝ հանդիսանալով Վաշինգտոնի կրտրսեր դաշնակիցը, ինչպես Սառը պատերազմի ժամանակ էր: Գերմանիան և Ֆրանսիան ձգտում են վարել ինքնուրույն անկաշկանդ արտաքին քաղաքականություն, որտեղ իրենց քաղաքական և տնտեսական շահերը չեն  ստորադասվի ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նկրտումներին:


 Նման պայմաններում Եվրոպան բացասաբար է վերաբերվում Եվրամիության ընդլայման քաղաքականությանը, գտնելով, որ այն կասեցնում է եվրոպական երկրների տնտեսական զարգացման ընթացքը, բացի այդ Եվրոպան չի ցանկանում վատացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝  լավ գիտակցելով, թե ինչպիսի խանդով է վերաբերվում Կրեմլը Բրյուսելի և հետխորհրդայի հանրապետությունների միջև սերտացող կապերին: Դեռ ավելին, որոշ քաղաքական շրջանակներ, ինչպիսին է Լը Պենի ղեկավարած կուսակցությունը ցանկանում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ: Նման իրավիճակում Ուկրաինիայի, Վրաստանի և Մոլդովիայի ԵՄ-ի անդամ դառնալու հնարավորություննորը դարձնում է շատ մշուշոտ, եթե ոչ անհնարին: Իր հերթին Սպիտակ տունը ստիպված է հաշվի նստել Հին Եվրոպայի շահերի և ցանկություների հետ, հակառակ պարագայում ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի միջև կարող է խորանալ անհամաձայնություններն ու նպատակների անհամատեղելիությունը: Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա են բազմաթիվ խնդիրներ, որին արևմուտքը պարտադրված է միասնական լուծում գտնել, հակառակ դեպքում գոյություն ունեցող մարտահրավերները կարող են անշրջելի հետևանքներև ունենալ արևմտյան աշխարհի վրա:

 

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից