Վերլուծական Քաղաքականություն 

Միջուկային համահավասարությունը (պարիտետ) փլուզման վտանգի առջև

analitik.am

ԱՄՆ նախագահը հունիսի 13-ին Եվրոպական տարածաշրջանային այցի ժամանակ Վարշավայում հայտարարեց, որ Վաշինգտոնը 1 միլիարդ դոլար կհատկացնի Արևելյան Եվրոպայի պաշտոնական համակարգերի ուժեղացման համար: Բացի այդ, Բարաք Օբաման նշեց, որ սերտացնելու է գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի ոչ անդամ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: ԱՄՆ-ն ծրագրում է իր ռազմական ներկայությունն ուժեղացնել Սև և Բալթիկ ծովերի ավազանում: Բալթյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի հանդեպ իրականացվող Կրեմլի քաղաքականությունից՝ դիտարկելով Ռուսաստանի գործողությունները՝ որպես սպառնալիք իրենց երկրների անվտանգության ուժեղացման համար՝ հակահրթիռային համակարգերի տեղեկացման ծրագրի իրագործման մասով:

 

 

Այս ծրագիրն ակտիվորեն սկսվեց քննարկվել Բուշ կրտսերի վարչակազմի օրոք, երբ 2007թ. պարզ դարձավ, որ  ԱՄՆ-ն մտադիր է հակահրթիռային կայաններ կառուցել Լեհաստանում և Չեխիայում: Մոսկվան խստորեն քննդատեց այդ ծրագիրը՝ հայտարարելով որ այն ուղղված է Ռուսաստանի դեմ և արգելափակեց արևմտյան դիտորդների այցը ռուսական հրթիռային զինապահեստներ: Սպիտակ տունը մշտապես փորձել է փարատել Կրեմլի մտավախությունները, նշելով որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ պաշտպանելու է Եվրոպան Իրանի կողմից հնարավոր միջուկային հրթիռների հարձակման վտանգից:

 

 

Սակայն Կրեմլն այդ բացատրություններն երբեք արժանահավատ չի համարել: Օբամայի վարչակազմը սկեսց կյանքի կոչել այս նախագիծը,  և 2012թ. հակահռթիռային պաշտպանական համակարգերը տեղադվեցին Թուրքիայի տարածքում, իսկ ուկրաինական ճգնաժամի սրման պայմաններում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Լեհաստանում հայտարարեց, որ 2015թ. վերոնշյալ համակարգերի մասին կտեղեկացվեն Ռումինիայում, իսկ 2018՝ Լեհաստանում:

 

 

Հասկանալի է դառնում, որ այս համակարգն ուղղված են ոչ թե Իրանի հնարավոր միջուկային հրթիռների հնարավոր արձակման դեմ,  (հատկապես, եթե հաշվի առնենք 2013թ. իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի և վեցնյակի  /ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական հինգ անդամների ու Գերմանիայի/ միջև ընդհանուր համաձայնության գալը) այլ Ռուսաստանի դեմ:

Մոսկվան բազմիցս զգուշացնում էր Արևմուտքին, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու դիմել պատասխան քայլերի, խոսքը նախ և առաջ վերաբերում էր Կալինինգրադի մարզում Իսկանդեր տեսակի գերճշգրիտ հեռահար հրթիռների տեղակայմանը, որը թիրախի տակ է պահելու ամբողջ Եվրոպան: Խնդիրը նրանում է, որ հակահրթիռային պաշտպանական համակարգերի գործարկման պայմաններում խախտվում է միջուկային պարիտետը, վերջինս ապահովում էր կողմերին՝ ԱՄՆ և Ռուսաստան, միջուկային զենքի միջոցով երկկողմանի ինքնաոչնչացման երաշխավորվածությունը: Հենց այս հանգամանքն է կողմերին զսպել Սառը պատերազմի ժամանակ և կանխել հնարավոր                միջուկային պատերազմը:

Առաջին հայացքից թվում է, թե այս համակարգերը կրում են պաշտպանական բնույթ, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ համակարգերը նախատեսված են միայն  պաշտպանական նպատակների համար:

Տվյալ համակարգերն ի վիճակի են խոցել հակառակորդի հրթիռները ոչ միայն օդում, այլ նաև ցամաքում տեղեկայված ժամանակ: Այդ մասին էր մայիսի 24-ին խորհրդակցության ժամանակ իր մտավախությունը հայտնում Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել էր, որ եթե այդ համակարգերը տեղեկայվեն Լեհաստանում և Ռումինիայում, ապա նրանք կծածկեն  ռուսական հրթիռների մեկնաթռիչքային հրապարակները:

 

 

 Նման պայմաններում Ռուսաստանն ի վիճակի չի լինելու ապահովել իր երկրի անվտագությունը միջուկային հնարավոր հարձակումներից, քանի որ չի ունենալու պատասխան հարվածի հնարավորություն, ուստի Ռուսասատանը փորձելու է չեզոքացնել իրեն ուղղված սպառնալիքը, նոր թափ է ստանալու սպառազինությունների մրցավազքը՝ վտանգի տակ դնելով Օբամայի և Պուտինի միջև կնքված Ստրատեգիական հարձակողական ապառազինությունների կրճատման մասին պայմանագրիը /CHB3/, ու աշխարհը կանգնելու է միջուկային պատերազմի սպառնալիքի առջև:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից