Հասարակություն Վերլուծական 

Բնապահպանության ոլորտում դրական տեղաշարժ է նկատվում

analitik.am

 

 Հայաստանում բնապահպանական խնդիրները բազմաթիվ են՝ սկսած Սևանի խնդրից մինչև հանքերի շահագործման խնդիրները: Դրանք գոյացել են տարիների ընթացքում՝ չարժանանալով պատշաճ ուշադրության և խնդիրների ճիշտ լուծումների: Դրանց մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են թե գիտնականները, թե բնապահպանները և թե այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները:

 

Յուրաքանչյուր կառավարության ձևավորումից հետո նրանք այս խնդիրների մասին հիշեցնում են նոր կառավարությանն ու նոր նախարարին: ՀՀ կառավարության վերջին փոփոխությունից հետո փոխվեց նաև բնապահպանության նախարարը: Եվ բնապահպանները նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին ևս հիշեցնում են ոլորտում առկա բացթողումների և թերությունների մասին:

Մեջբերենք դրանցից մի քանիսը.

  • Թեև Հայաստանում ապօրինի ծառահատումների թիվը վերջին տարում նվազել է, սակայն դրան զուգահեռ նվազել են հանրապետությունում անտառածածկ տարածքների ընդհանուր մակերեսը:
  • Սևանա լճից լրացուցիչ ջրառի խնդիրը
  • ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը հունիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի տարածքի 81 տոկոսը դեգրադացվում է, իսկ 32 տոկոսն անապատացվում:
  • Փոքր ՀԷԿ-երի խնդիրները Հայաստանում
  • Եվ այլն …

Սրանք ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են: Դրանք պահանջում են օպերատիվ և խելացի լուծումներ:


Բնապահպանության նորանշանակ նախարարի՝ այս պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպումներն ու բացատրությունները լավատեսություն են ներշնչում:


Ակնհայտ է, որ նոր նախարարը դրական է տրամադրված գիտնականների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելուն և կարևորում է նրանց բարձրացրած հարցերը: Այդ համագործակցության արդյունքում ոլորտում դրական տեղաշարժը կապահովվի, քանի որ գիտնականներն ու ՀԿ-ների ներկայացուչիները լացագույնս տեղյակ են բնապահպանական առաջնային խնդիրներին և դրանց լուծման հարցում մեծ դեր կարող են խաղալ:

 

Պաշտոնը ստանձնելուց հետո Արամայիս Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնցից բնապահպաններն ու ՀԿ-ները կարևորում են հատկապես բնապահպանության ոլորտում գիտական գործունեություն ծավալած ՀՀ ԳԱԱ և Հանրապետության առաջատար բուհերի 26 գիտնականի հետ  և Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդրով մտահոգված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումները:


Լավատեսություն է ներշնչում նաև օդի աղտոտման դեմ պայքարի ծրագրերին նախարարության ուղղած շուրջ 129,4 միլիոն դրամը, որի շրջաանակներում էլ 100 տոկոսով կատարվել է տարեկան ծրագիրը: Հատկանշական է, որ կենսաբազմազանության և բնության պաշտպանության դասի ծրագրերին բնապահպանության  նախարարությունը հատկացրել է 3,1 միլիարդ դրամ՝ ապահովելով 102,1 տոկոս կատարողական: Իսկ ահա շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի ծախսերը կազմել են նախատեսված 1,3 միլիարդի 95 տոկոսը:

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի՝ ոլորտի բարեփոխումների նախատրամադրվածությունն ակնհայտ է դառնում նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերի բաժնի ղեկավար Թոմաշ Դեմսկու հետ օրերս կայացած հանդիպումից, որի ժամանակ նախարարը հավաստիացրել էր հյուրերին, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  միջև  արդյունավետ համագործակցութունը շարունակական բնույթ է կրելու:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել էին համագործակցության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները: Ձեռք են բերվել  պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները հստակեցնելու ուղղությամբ:

 

 

Դատելով Արամայիս Գրիգորյանի որդեգրած գործելաոճից՝ կարելի է համոզմունք հայտնել, որ նա իրապես խորամուխ է բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և իր մոտեցումներով փորձում է նվազագույնի հասցնել ոլորտի առջև ծառացած հիմնահարցերը:

 

Լուսինե Բարսեղյան

 

 

Նույն շարքից