Վերլուծական Տնտեսություն 

«Նոր Բրետտոն-Վուդս». Ջորջ Սորոսի և Ռոտշիլդների կապը , համաշխարհային իշխանության հասնելու նպատակները

analitik.am

«Բրետտոն Վուդս II» արտահայտությունը տարածված է դառնում, և յուրաքանչյուրն այս ֆորմուլան յուրովի է հասկանում: Ոմանք հիշում են ոսկու ստանդարտը, մյուսները ցանկանում են վերադառնալ Ջոն Քեյնսի գաղափարին՝ վերազգային արժույթի ստեղծման և ներդրման վերաբերյալ և այլն: Մյուսներն էլ կարծում են, որ  Բրետտոն Վուդս II –ը հիմնովին տարբերվելու է ամերիկյան և բրիտանական նախագծերից, որոնք քննարկվում էին 1944թ.-ին, և աշխարհը պետք է բաղկացած լինի մի քանի տարածաշրջանային արժութային գոտիներից:

 


Փորձագիտական միությունը «Բրետտոն Վուդս II»-ի գաղափարը ներդրել է դեռևս ХХ դարի վերջերին: 1994թ.-ին կոնֆերանսի կեսդարյան հոբելյանի կապակցությամբ ստեղծվեց Բրետտոն Վուդս-ի նորացման կոմիտեն, որի ղեկավարն էր ոմն  Մարկ Ուզենը:   Պաշտոնական մակարդակում «Բրետտոն Վուդս II»-ի գաղափարն առաջին անգամ բարձրաձայնել է իտալացի սենատոր Օսկար Պետերլինին:  2009թ.-ի խոշոր ֆինանսական ճգնաժամի թեժ փուլում Պետերլինին  Իտալիայի սենատում պաշտոնապես ներկայացրեց «Միջազգային արժութային համակարգի վերակազմակերպման առաջարկը. Նոր Բրետտոն-Վուդս»: Փաստաթուղթը հաստատվեց վերին պալատի մեծ թվով պատգամավորների կողմից: Չնայած փաստաթղթում ոչինչ չէր ասվում ոսկու վերադարձի մասին, սակայն ուշադրություն էր դարձվում փողի թողարկման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությանը, փողի փոխկապակցմանը ռեալ ակտիվներին և ապրանքներին, այլ ոչ թե ֆինանսական ակտիվներին:  Շեշտադրվում էր նաև կայուն արժութային փոխանակման կուրսը և սպեկուլյատիվ կապիտալների տրանսսահմանային ազատ տեղափոխման արգելումը: 

 


2008թ.-ի նոյեմբերին Վաշինգտոնում և  2009թ.-ի ապրիլին  Լոնդոնում   G-20-ի հանդիպումների ժամանակ, երբ քննարկվում էին  համաշխարհային ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքերը,  մի քանի անգամ հնչեց  «Բրետտոն Վուդս II» արտահայտությունը: Ֆինանսական ճգնաժամի թեժ պահին  «Մեծ քսանյակի», «Մեծ ութնյակի», «Մեծ յոթնյակի» և նմանատիպ կառույցների ֆորումների ժամանակ արվում էին արմատական առաջարկներ՝ համաշխարհային արժութային և ֆինանսական համակարգերի փոփոխության հետ կապված:  Խոսվում էր անգամ «Նոր Բրետտոն Վուդս»-ի վերաբերյալ ՄԱԿ-ի տիրույթում համաշխարհային կոնֆերանսի կազմակերպման մասին:  Առաջարկվում էր կնքել մի շարք միջազգային կարևորագույն համաձայնագրեր.


1)    Համաշխարհային տնտեսական խարտիա՝ հիմնված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկությունների վրա

 

2)    Գլոբալ էներգետիկ խարտիա՝ առաջարկված էներգոռեսուրսներ արտահանող երկրների լիդերների կողմից

 

3)    Լուրջ փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ՝ ներառյալ Ֆինանսական անվտանգության Խորհրդի ստեղծումը: Սակայն, երբ ֆինանսական ճգնաժամի թեժ փուլն անցավ, քաղաքական գործիչները միանգամից մոռացան «Նոր Բրետտոն Վուդս»-ի նախագծերի մասին:  

 



ХХ դարի վերջին տպավորություն ստեղծվեց, որ աշխարհը կարող է միաբևեռ դառնալ և կառավարվել Վաշինգտոնի կողմից: Գլոբալիզացիայի դրոշի ներքո սկսվեց  Pax Americana-յի կառուցումը:  Սակայն, այսօր Վաշինգտոնը կորցնում է իր ազդեցությունն աշխարհում և Բրետտոն Վուդս-ի կրկնություն կարծես թե չի լինի:

 


Ջորջ Սորոսի նոր Բրետտոն Վուդսը

 

Միևնույն ժամանակ կարելի է խոսել նոր Բրետտոն-Վուդսի մասին՝ որպես Ջոն Քեյնսի նախագծի վերակենդանացում, որը 70  տարի առաջ աջակցություն չգտավ կոնֆերանսի մասնակիցների շրջանում: Բրետտոն-Վուդսի այս տարբերակի ամենակարկառուն կողմնակիցներից մեկը ֆինանսական սպեկուլյանտ Ջորջ Սորոսն է:  Դեռևս 2009թ.-ի նոյեմբերին , համաշխարհային ֆինանսական ճգնաժամի թեժ պահին, այս միլիարդերը հայտարարեց «Նոր Բրետտոն Վուդս»-ի կոնֆերանսի նախապատրաստման մասին:  2011թ.-ի ապրիլին Սորոսն անցկացրեց այդ կոնֆերանսը:  Կոնֆերանսի մասին մանրամասները շատ չեն: Սորոսը ծախսեց   50 միլիոն դոլար, որպեսզի Նյո-Գեմպշիրում  հավաքի   մոտ 200 գիտնականների, գործարար մարդկանց և պետական լիդերների իր՝ Նոր տնտեսագիտական մտածելակերպ անվանումով ինստիտուտի շրջանակներում (Institute of New Economic Thinking - INET): Հանդիպմանը ներկա էին այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են ԿՀՎ-ի ղեկավար Խորհրդի նախկին նախագահ Պոլ Վոլկերը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Նոբելյան մրցանակի դափնեկիր և համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Ստիգլիցը, հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սակսը: 

 

Սորոսի կազմակերպած միջոցառումը փակ էր, ինչպես Բիլդերբերգյան ակումբի նիստը:   Հայտնի է, որ միջոցառումն անցել է քենսյան գաղափարների ներքո: Խոսվել է Չինաստանի հատուկ դերի մասին՝ որպես համաշխարհային տնտեսության և քաղաքականության բևեռ, վերազգային փողերի անցման կարևորության և համաշխարհային էմիսիոն կենտրոնի (համաշխարհային կենտրոնական բանկ) ստեղծման մասին, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական համակարգի վերափոխման մասին: 

 


Ջորջ Սորոսը՝ որպես Ռոտշիլդների կլանի խոսափող

 


Հայտնի է,ո ր Ջորջ Սորոսը Ռոտշիլդների հովանավորյալն է՝ նրանց խոսափողը: Իր ֆինանսական սպեկուլյանտի մոլեգնությամբ հայտնի անձի հանրային ելույթներին և գործողություններին հետևելիս կարելի է որոշակի կարծիք կազմել նրա տերերի  մասին:  Ռոտշիլդները բացարձակ կոսմոպոլիտ են,  ի տարբերություն Ռոկֆելերների, որոնց պետք է Ամերիկան, որովհետև ԱՄՆ տարածքում է գտնվում տպագրության մեքենան և ռազմաարդյունաբերական կոմպլեքսը, որն էլ կոչված է պաշտպանելու առաջինին: Ռոտշիլդներին որևէ պետականություն չի հետաքրքրում: Եթե խոսենք Սորոսի ի նկատի ունեցած համաշխարհային փողերի մասին, ապա դա ամենայն հավանականության վերազգային փողերի և ոսկու համակցությունն է: Սորոսը մի քանի անգամ հայտարարել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ միասին կարող է դառնալ նոր համաշխարհային ֆինանսական կարգի մոդել: Սորոսն ԱՄՆ-ին անվանել է բեռ համաշխարհային տնտեսության համար՝ արժեզրկվող դոլարի համար, ընդգծելով նոր համաշխարհային արժույթի անհրաժեշտությունը՝ փոխառության հատուկ պայմանների տեսքով: 

 

Սորոսին երբեմն ընդունում են որպես Ջոն Քեյնսի գաղափարների հետևորդ, սակայն դա մոլորություն է, որն առաջացավ այն պատճառով, որ Սորոսը քննադատում է շուկան՝ համարելով, որ այն չի կարող ինքնակազմակերպվող մեխանիզմ լինել:  Իրականում, Սորոսը դեմ է  պետությանը և պետական կարգավորմանը: Նա կողմ է  խոշոր կորպորացիաների և բանկերի կողմից տնտեսության կարգավորմանը:  Նման կարգավորումը կարող է համալրվել վերազգային մարմինների կարգավորմամբ: Նման մարմինների օրինակներ են Եվրոպական միության ինստիտուտը, որի ստեղծման հարցում Սորոսը նույնպես մասնակցություն է ունեցել:  Սորոսին դուր է գալիս Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և եվրոպական ինտեգրման այլ մարմիններ ոչ թե այն պատճառով, որ դրանք որևէ տնտեսական ակտիվություն են ապահովում կամ բարելավում են մարդկանց կյանքը, այլ դրանք դուր են գալիս նրան, քանի որ դրանք մոտեցնում են ազգային պետությունների մահը  և ճանապարհ հարթում մոնոպոլիաների ու բանկերի համար:

 


Ջորջ Սորոսն առանց ամաչելու հայտարարում է, որ իրեն դուր չի գալիս Ամերիկան ոչ թե այն պատճառով, որ այն կործանիչ պատերազմներ է մղում աշխարհով մեկ, այլ նրա համար, որ այնտեղ մեծ է սոցիալական բևեռվածությունը, Ամրիկան դուր չի գալիս Սորոսին, քանի որ այն պահպանում է պետականության շատ տարրեր, հենց դրա համար էլ Սորոսը ֆինանսավորեց Օբամային նախընտրական քարոզարշավի ժամանակ: Հենց սրանով էլ բացատրվում են Սպիտակ տան ներկայիս տերերի որոշ անտրամաբանական գործողությունները, որոնք զայրույթ են առաջացնում հայրենասեր ամերիկացիների մոտ: 

 

Եթե ամեն ինչ անվանենք իր անունով, ապա Սորոսը ֆինանսական կապիտալիզմի կողմնակից է: Ֆինանսական կապիտալիզմը Ռուդոլֆ Գիլբերդինգն անվանել է բանկոկրատիա կամ բանկերի դիկտատուրա:  Հասարակության այս մոդելը հիշեցնում է միասնական համակենտրոնացման ճամբարը: 

 

Սորոսի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև Ռոտշիլդին, նա նույնպես չի սիրում Ամերիկան, դոլարը և աշխատում է կանաչ արժույթի դերի նվազեցման ուղղությամբ: Հայտնի է, որ 2011թ.ին, Լիբիայի դեպքերից մի որոշ ժամանակ առաջ, Ստրոսս-Կան Ռոտշիլդը հանդիպել է Կադաֆիի հետ և սատարել է տարածաշրջանային արժույթի՝ ոսկե դինար,  նախագիծը:   Ինչը, բնականաբար, դժգոհություն  է առաջացրել դոլարը տպող մեքենայի տերերի մոտ և դարձել Ստրոսս-Կանի սկանդալային հրաժարականի պատճառ, իսկ ավելի ուշ՝ Լիբիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի ագրեսիայի:

 

Համաշխարհային նոր Ֆինանսական  համակարգ «լայն մշակութային ենթատեքստով»


 

Ռոտշիլդներին ազգային փողերը դուր չեն գալիս, նրանց կարծիքով դա ХХ դարի անախրոնիզմն է, նրանք խանգարում են համաշխարհային կառավարության ստեղծմանը: Ազգային փողերից արագ ազատվելու համար նրանք պետք է վերացնեն ազգային պետությունները, ինչի համար պետք է ոչնչացնել հասարակության բոլոր մշակութա-բարոյական նորմերը:   Սորոսին հետևելիս պարզ է դառնում, որ այս միլիարդերը նպաստում է մարդկության մշակութային այլասերմանը: Սորոսը աջակցում է «ճնշված փոքրամասնությունների» իրավունքների  պաշտպանությանը, աթեիզմին, թմրանյութերի օրինականացմանը, սեռական կրթությանը, էֆթանազիային, ֆեմինիզմին, նույնասեռ ամուսնություններին և այլն:  Նա հանդես է գալիս ի օգուտ գլոբալացման՝ իր բոլոր դրսևորումներով:

 

 Այս գաղափարները Սորոսը տարածում է ամբողջ աշխարհում իր բաց հասարակության Ինստիտուտի  բաժինների միջոցով, որոնք գործում են 60 երկրներում (ինստիտուտի գործունեության տարեկան ծախսերը մոտ 600 մլն. դոլար են կազմում): Սորոսին քարոզչական աշխատանքներ իրականացնելիս օգնում են քաղաքականության, ֆինանսների, ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանց թվին է պատկանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախկին նախագահ Ժակ Ատալին: Զարմանալ կարելի է Սորոսի և Ատալիի մտքերի զուգատիպության վրա՝ մինչև ոսկորները կոսմոպոլիտ են, երկուսն էլ մեծ կարևորություն են տալիս բանկային կազմակերպչական դերին, երկուսն էլ քննադատում են մշակութային և կրոնական մնացորդները, երկուսն էլ խոսում են համաշխարհային կենտրոնական բանկի և համաշխարհային զինված ուժերի անհրաժեշտության մասին և այլն: Զգացվում է, որ նրանք գործում են միևնույն մարդու հրահանգով:

 


 Հնարավոր չէ ասել՝  ի՞նչ հետևանքներ կունենան 2011 թ.-ի ապրիլին «Մաունթ Վաշինգտոն» հյուրանոցում տեղի ունեցած ֆինանսական ֆորումները, սակայն մի բան փաստ է, որ Սորոսը կենտրոնացած է ավանդական հասարակության հիմքերի քանդման վրա:   Իր հոդվածում, որը լույս է տեսել «Նոր Բրետտոն-Վուդս» կոնֆերանսից կես տարի առաջ, Սորոսը գրել է. «Համաշխարհային կարգի վերակազմավորումը պետք է ավելի ընդլայնվի և ոչ միայն ֆինանսական համակարգում»: Միլիարդերը արտահայտում է իր տերերի աշխարհահայացքը, որոնց համար փողը, արժութային փոխանակման կուրսերը, արժեթղթերը, վարկերը և ֆինանսական այլ գործիքներն ընդամենը միջոց են, իսկ նպատակը համաշխարհային իշխանության հասնելն է:

 

Նույն շարքից