Վերլուծական Տնտեսություն 

Ներդրումային դիրքը՝ ըստ երկրների

analitik.am

Աշխարհի երկրներում ներդրումային գործունեությունը գնահատելիս մի քանի հեաքրքրաշարժ առանձնահատկություններ ենք բացահայտում: Զարգացող երկրներում արտասահմանյան ուղղակի ներդրումային ակտիվների  (երկրից ուղիղ ներդրում դեպի արտաքին աշխարհ)  համեմատականն արտասահմանյան ուղղակի պարտավորությունների նկատմամբ (արտաքին աշխարհի կողմից արվող ներդրումները) մեկից ավելի փոքր է, ինչը նշանակում է, որ արտասահմանցիներն ավելի շատ ներդրումներ կատարում են զարգացող երկրներում, քան ռեզիդենտները՝ երկրի ներսում: 


 

Օրինակ՝ Չինաստանի համար այս տարբերությունը հավասար է 0.5-ի, Բրազիլիայի և Մեքսիկայի համար՝ 0.4-ի, իսկ Թուրքիայի և Լեհաստանի համար՝ 0.25-ի (արտասահմանցիները 4 անգամ ավելի շատ ներդրում են կատարել, քան ռեզիդենտները):

 


Զարգացած երկրներում հակառակն է: Եթե հարաբերակցությունը մեծ է մեկից, ապա դա էքսպանսիա է և ներքին շուկաների զավթում:  ԱՄՆ-ում այդ հարաբերակցությունը 1.55 է, Գերմանիայում՝ 1.4, Անգլիայում՝ մոտ 1.2, իսկ Ճապոնիայում գերբարձր հարաբերակցություն է ՝  6.1, եթե, իհարկե, Միջազգային Արժութային Հիմնադրամի տվյալները ճիշտ են:

 


Ստացվում է, որ Ճապոնիան փակ շուկա է ուղղակի արտասահմանյան ներդրումների համար, քանի որ ամբողջ ընթացքում Ճապոնիա ուղղված ուղղակի արտասահմանյան ներդրումները կազմում են մոտ 186 մլրդ դոլար, նույնքան, որքան ուղղվել է Թուրքիա, իսկ ճապոնացիներն  ամբողջ աշխարհով մեկ  1.1 տրիլիոն դոլարի ուղղակի ներդրում են կատարել:  

 

 



Պորտֆելային ներդրումների (ռազմավարական ներդրում չհանդիսացող բաժնետոմսեր և պարտատոմսեր) դեպքում մի փոքր այլ է: Այստեղ միանշանակ կախվածություն գոյություն չունի, բայց միևնույն է զարգացող երկրներում՝ բացառությամբ որոշ դեպքերի,   նկատվում է ցածր պատկերացում միջազգային կապիտալի շուկայի վերաբերյալ, ինչի արդյունքում ցուցանիշը փոքր է ստացվում:  Հարաբերակցությունը փոքր է մեկից Մեքսիկայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Լեհաստանի համար: .

 

Բացառությունների թվին է պատկանում Չինաստանը, որն ունի 1.5 հարաբերակցություն այն դեպքում, երբ ազատ փողերը և ոսկու պաշարները ներդնում է ամբողջ աշխարհով մեկ: Պատմական պատճառների, ինչպես նաև կուսակցական քաղաքականության պատճառով արտասահմանցիներն ավելի թույլ են ներկայացված չինական շուկայում՝ Չինաստանի կապիտալի շուկայում գործող արտասահմանցիների համար նախատեսված մի շարք արգելքներն էլ մյուս կողմից են խանգարում:

   

Բացառություն է նաև ԱՄՆ-ն՝ 0.6 հարաբերակցությամբ, ստացվում է, որ արտասահմանցիները երկու անգամ ավելի շատ են ներդրում կատարում ԱՄՆ-ում, քան ԱՄՆ-ն ՝ աշխարհում: Այստեղ արդեն այլ խնդիր է. Առաջինը՝ դոլարը, որը միջազգային պահուստային արժույթ է, ինչի շնորհիվ էլ ամբողջ աշխարհից կապիտալը հոսում է դեպի ԱՄՆ, և երկրորդ՝ ԱՄՆ ռազմավարական դիրքորոշումը, որը ստեղծել է  խաղաղ հանգրվան է այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են օգտվել ֆինանսական բազմաբնույթ գործիքներից և դիվերսիֆիկացիայի հնարավորությունից:  

Ստորև ներկայացվում է ուղղակի և պորտֆելային ակտիվների ու պարտավորությունների մասով 2013թ.-ի լիդերներին.


 


ԱՄՆ-ում արտասահմանցիները ներդրել են մոտ 15.5 տրիլիոն դոլարի պորտֆելային ներդրումներ  + ևս 4 տրիլիոն՝ ուղղակի ներդրումներ: ԱՄՆ-ն արտաքին աշխարհում ներդրել է 6.15 տրիլիոն դոլար ուղղակի ներդրում և 9.2 տրիլիոն՝ պորտֆելային ներդրում:  

 

Լյուքսեմբուրգը միանշանակ լիդերների եռյակում է, քանի որ օֆշորային գոտի է, ինչպես նաև գլոբալ կապիտալի լվացման մայրաքաղաք: Տարեկան Լյուքսեմբուրգի միջոցով է օրինականացվում մոտ 8  տրիլիոն դոլար:

 


Եվրամիության երկրներն ընդհանուր ունեն արտասահմանյան  16.2 տրիլիոն դոլար ակտիվ (ԱՄՆ-ում 15.3 տրիլիոն): Եվրամիության պարտավորությունների չափը  18.7 դոլար տրիլիոն է (ԱՄՆ-ում 19.5 տրիլիոն): Այս մասով ուղղակի և պորտֆելային ներդրումային հստակ դիրքն ԱՄՆ-ի և Եվրագոտու համար բացասական է: Պարտքերն ավելի շատ են, քան ակտիվները:   

 

Խոշորագույն երկրների համեմատություն՝ ըստ ներդրումային դիրքերի.

 

 


Ռուսաստանի վերաբերյալ տվյալները քիչ են: Վերջին տվյալները վերաբերում են 2012թ.-ին:  

Վերևում ներկայացված տվյալներում բավականին տարօրինակ երևույթներ կան: Չինաստանը թողնում է արտասահմանցիներին իր երկրում գործարաններ կառուցել, սակայն չեն թողնում կապիտալի շուկա մտնել: Արտասահմանցի ներդրողների ներգրավումը Չինաստանի պարտավորությունների և արժեթղթերի շուկայում բավականին ցածր է, ինչով Չինաստանն ապահովում է իրեն տնտեսական փուչիկներից և արտաքին մանիպուլյացիաներից:  

 

Ճապոնացիների դեպքում այլ է, չի թույլատրվում գնել ամբողջական կազմակերպություն, սակայն թույլատրվում է մասնակցություն ունենալ՝ արժեթղթերի և պարտատոմսերի տեսքով: Այս պահի դրությամբ Ճապոնիայում գրեթե չկան արտասահմանյան գործարաններ:


ԱՄՆ-ում ֆինանսական քաղաքականությունը հիմնականում ուղղված է դեպի արտասահմանյան ներդրողները, որոնց միջոցով էլ կառուցվում է ամեն ինչ, որտեղից էլ գոյանում է ԱՄՆ-ի արտասահմանյան պորտֆելային ներդրումների ծավալը:  

 

Ներդրումային դիրքի դրական սալդո ունեն Ճապոնիան, Գերմանիան, Անգլիան, Նիդերլանդները, Շվեյցարիան:

 

Վերոնշյալ տվյալներում ներառված չեն այլ ներդրումներ (արժույթ, դեպոզիտներ և փողային շուկա, կրեդիտներ և այլ ակտիվներ): Ներկայացված են միայն ուղղակի և պորտֆելային ներդրումները պարտատոմսերի և արժեթղթերի մասով:

 

 

Նույն շարքից