Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Պաղեստինի ինքնավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ստանալու համար. Եվս մեկ քայլ դեպի ճանաչում

analitik.am

Սկսած 2010 թվականից՝ Պաղեստինի ինքնավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ստանալու համար՝ և առանձին պետությունների կողմից, և միջազգային կառույցներում անդամակցության տեսքով: 


Այսօր արդեն մի շարք եվրոպական երկրների խորհրդարաններում Պաղեստինի պետության անկախության ճանաչման բանաձևի ընդունումը  ջղաձգության մեջ է գցել Իսրայելի իշխանություններին: Շվեդիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների ընդունած բանաձևերը չնայած՝ կրում են խորհրդանշական բնույթ ու զուրկ են իրավական ուժից, այնուամենայնիվ այս որոշումը քաղաքական ազդեցություն են ունենում արաբաիսրայելական հակամարտության գործընթացի վրա:

 

Պատահական չէ, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն   եվրոպացի օրենսդիրների գործողությունները համարեց ժամանակավրեպ և վտանգավոր: Իսրայելի  իշխանական վերնախավն անհանգստանում է ոչ այնքան անկախ Պաղեստինի պետության փատից, որքան այդ արաբական պետության ձևավորման սահմաններից: Պաղեստինի ինքնավարության իշխանությունները պահանջում են ճանաչում մինչև 1967թ արաբա-իսրայելական 6-օրյա պատերազմը գոյություն ունեցած սահմանները, որի մեջ են մտնում Հորդանան գետի արևմտյան ափը, Գազայի հատվածը, ինչպես նաեւ Արևելյան Երուսաղեմը, որը պետք է դառնա ապագա պետության մայրաքաղաք:  Իսրայելը կտրականապես դեմ է եղել այս դիրքորոշմանը և ակտիվորեն Երուսաղեմի շրջակայուքում բնակավայրեր է կառուցել Երուսեղեմի բնակիչների համար: Բենյամին Նեթանյահուն  ամեն կերպ փորձում է միջազգային համայնքին  համոզել, որ արևելյան Երուսաղեմի ու հրեա վերաբնակիչների հարցը երկրոդական խնդիր է, իսկ արաբաիսրայելական հակամարտությունը անկյունաքար է հանդիսանում  արաբների կողմից Իսրայել պետության գոյության իրավունքի մերժումը: Նեթանյաուհի պարզաբանումները համոզիչ չեն թվում միջազգային համայքնին, անգամ ԱՄՆ կառավարությունը նրան չի վստահում: 2011 թ. մայիսսին, Օբաման վերահաստատեց, որ Պաղեստինը պետք է ստեծվի մինչև 1967 թվականի սահմաններով, մեկ շաբաթ չանցած Իսրայելի վարչապետն անակնկալ այցելեց Վաշինգտոն և կոնգրեսի երկու պառլամենտի ներկայացուցիչների առջև պնդեց, որ իր երկիրը չի հրաժարվի ռազմաստրատեգիական տարածքներից, ու  թույլ չի տա Երուսաղեմի մասնատումը, քանի որ անհնար կլինի պաշտպանել հրեկան պետության սահմանները:

 

Այս ամենից հետո  Նեթանյահուն մեծացրեց հրեա վերաբնակիչների համար կառուցվող բնակավայրերի շինարարության ծավալը, որպեսզի ստեղծված իրավիճակը փաստի առաջ կանգնեցի արտաքին աշխարհին: Ներկայումս Իսրայելը գտնվում է քաղաքական միայնության մեջ, վերջինս բարդ հարաբերությունների մեջ է անգամ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ: Նեթանյահուն համոզված է, որ Օբաման ձգտելով բարելավել  ԱՄՆ-Իրան հարաբերույթւոնները՝ անտեսում է իր շահերը: Թեհրանի ու վեցյակի միջև  Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ կնքված անցած տարվա նոյեմբերի քսանչորսի համաձայնագիրը՝  վարչապետը համարում է Իսրայելի քաղաքականության ձախողում, որովհետև այդ համաձայնագրի շնորհիվ վերացավ Իրանի հանդեպ օդային հարվածներ կիրառելու անհրաժեշտությունը: Այս ամենով հանդերձ՝  ավելանում է Եվրոպական երկրների պառլամենտների կողմից Պաղեստինի անկախության ճանաչման գործընթացը, որը ևս մեկ գլխացավանք է դառնալու Թել Ավիվի համար: Եվրոպական համայնքը հոգնել է Իսրայելի կեղծավոր քաղաքականությունից և իր դիրքորոշումն է հայտնում՝ ցանկանալով տեսնել Պաղեստինի պետությունը և վերջ դնել այդ երկարատև հակամարտությանը: 


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից