Հասարակություն 

Երևան-Սևան ավտոճանապարհին մահացած 23-ամյա ամերիկուհին Խաղաղության կորպուսի կամավոր էր

analitik.am

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է.

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սգում է Խաղաղության կորպուսի կամավոր Հաննա Հանթլիի մահը

Մեծ ցավով տեղեկացա Խաղաղության կորպուսի կամավոր Հաննա Հանթլիի մահվան մասին: Նա Հս. Կարոլինայի Քեմփ Լեջերն բնակավայրից էր, և շատ ու շատ կամավորների նման նա ևս եկել էր իր կոչման, իր ներքին մղման հետքերով: Նա եկավ Հայաստան՝ օգնության ձեռք մեկնելու, անձնական կապեր հաստատելու և մեր երկու ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու ցանկությամբ: Նա ծառայում էր Սևանում՝ որպես համայնքի և երիտասարդության զարգացման հարցերով կամավոր, իր համայնքին ապահովելով անհրաժեշտ աջակցություն և աշխատելով երիտասարդների հետ, ովքեր կերտելու են Հայաստանի վաղվա օրը:

Հաննան ներկայացնում էր իր ամերիկյան փորձն ու արժեքները իրեն հյուրընկալած ընտանիքում, գործընկերների, ընկերների և համայնքի բնակիչների շրջանում: Եվ որ ոչ պակաս կարևոր է, նա ծանոթանում էր Հայաստանի հետ և իր տպավորություններն ու փորձը ներկայացնում է Նահանգներում գտնվող իր ընկերներին և ընտանիքին:

Այս տարի հունիսին, երբ Հաննան համալրեց Խաղաղության կորպուսի կամավորների շարքերը, ես պատիվ ունեցա ընդունել նրա հանդիսավոր երդումը: Նա վեր բարձրացրեց աջ ձեռքը և երդվեց՝ այն նույն երդմամբ, որով իրենց ճանապարհն են մեկնարկում բոլոր հանրային ծառայողները, այն նույն երդմամբ, որով տարիներ առաջ ես եմ սկսել իմ ճանապարհը: Ես պաշտոնապես կրում եմ «դեսպանի» կոչում, սակայն ես Հաննային ևս դեսպան եմ համարում: Հայաստանում շատերի համար Միացյալ Նահանգների հետ առաջին առնչությունը Հաննայի հետ շփումներն էին, լինեին դրանք առօրյա շփումներ Սևանի երիտասարդական ակումբում, որտեղ նա ներգրավված էր որպես կամավոր, կամ «Բոհեմ» սրճարանում, որի բացմանը հարցում նա օգնել էր: Հաննայի մասին դրական հուշերը դեռ երկար վառ կմնան նրա հայաստանյան համայնքում:

Խաղաղության կորպուսի կամավոր լինելը դյուրին առաքելություն չէ, ինչպես և շատ այլ առաքելություններ: 1961թ., երբ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին ստորագրում էր Խաղաղության կորպուսի հիմնադրման մասին հրամանագիրը, ասաց, - «Կյանքը գուցե հեշտ չլինի, բայց գոհացնող ու հարստացնող փորձառություն կունենաք: Ցանկացած ամերիկացի երիտասարդ, ով անդամագրվում է Խաղաղության կորպուսին, ով աշխատում է օտար ափերում, պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է հանուն մի շատ կարևոր ընդհանուր խնդրի, այն է՝ մարդու համար բարեկեցիկ կյանքի ապահովումը, որի վրա է խարսխվում ազատությունը և որը խաղաղության անհրաժեշտ պայման է»: Այս խոսքերը գուցե վերամբարձ են հնչում, սակայն Խաղաղության կորպուսի կամավորները կփաստեն, որ այդ խոսքերը, առավել քան երբևէ, ճշմարիտ են ու արդիական:
------------------------------
U.S. Ambassador Richard M. Mills, Jr., Mourns the Loss of Peace Corps Volunteer Hanna Huntley

I was deeply saddened to learn of the death of Peace Corps volunteer Hanna Huntley,of Camp Lejeune, North Carolina. Like so many volunteers before her, Hanna was answering a calling. She came to Armenia eager to lend a helping hand, looking forward to building personal connections and bridges between our two nations. She served in Sevan as a Community Youth Development volunteer, providing much-needed support to her community and investing in young Armenians, the future of this country.

Hanna shared her American experience and values with her Armenian host family, colleagues, friends, and community. And just as importantly, she learned about Armenia and communicated her experience as a volunteer with her friends and family back home.

I had the privilege of swearing Hanna in to Peace Corps service this past June. She raised her right hand and took the same oath that all public servants take – an oath I myself took many years ago. While my official title is “Ambassador,” I consider Hanna an ambassador as well. For many of the Armenian people she interacted with every day, and particularly for the youth at the Sevan Youth Club where she volunteered, and at the Bohem Tea House she helped open, Hanna was their first exposure to the United States. For them, Hanna Huntley was the United States: her actions, words, values, and the help she gave them were representative of our entire nation. She will leave a lasting, positive impression on her community in Armenia.

Serving as a Peace Corps volunteer is not easy, but few callings are. President John F. Kennedy said, when he signed the Executive Order that established the Peace Corps in 1961, “But if the life will not be easy, it will be rich and satisfying. For every young American who participates in the Peace Corps--who works in a foreign land--will know that he or she is sharing in the great common task of bringing to man that decent way of life, which is the foundation of freedom and a condition of peace.” Those are lofty words, but as Peace Corps volunteers will tell you, they remain as true today as ever.

Նույն շարքից