Լուսանկարիչ Հիդ Սաիբը մթության մեջ ֆոտոշարք է պատրաստել՝ մթության մեջ փայլող ներկով հարդարված մոդելների լուսանկարելով:
26-ամյա բրազիլացի լուսանկարիչը մոդելներին ներկել է նեոնային ներկով միայն ուլտրամանուշակագույն լույսով լուսավորելուց առաջ։ Աշխատելով մութ ստուդիայում՝ նրան հաջողվել է այնպես անել, որ մոդելների հատվածաբար դիմահարդարումը լուսավորի ստուդիան:
Հայտնի է, որ գեղեցիկ լուսանկարներ ստանալն առանց բնական լույսի բարդ նախաձեռնություն է անգամ ամենատաղանդավոր լուսանկարիչների համար, բայց Հիդ Սաիբ Նետոն մթությունից լավագույնս օգտվելու միջոց է գտել:
Մոդելների մեծամասնությունը նրա ընկերներն են, իսկ նրա միակ չափանիշն այն է, որ մոդելն ունենա գրավիչ աչքեր:
«Ես սիրում եմ աշխատել գույների հետ, և ընկերս առաջարկեց, որ ես նեոն օգտագործեմ… Դա իսկապես դժվար էր՝ աշխատել ուլտրամանուշակագույն լույսով: Շատ բարդ էր նաև աշխատել նեոնային դիմահարդարման հետ, քանի որ ցանկացած սխալ շարժում կարող էր փչացնել նկարը»,- ասել է Հիդ Սաիբը: