Միջազգային 

ՄԱԿ-ը Ադրբեջանի հետ կապված վարկաբեկիչ վիճակագրություն է հրապարակել

analitik.am

Աշխարհի 187 երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի` «Մարդկային ներուժի զարգացման ինդեքս 2014» զեկույցում Ադրբեջանը նշվել է 76-րդ տեղում` մեկ նիշով հետ ընկնելով անցյալ տարվա ցուցանիշից: Զեկույցը պատրաստվում է յուրաքանաչյուր երկրում մարդկանց եկամուտների, կրթության, առողջական և սոցիալական ապահովության իրավիճակի գործոնների հիման վրա:

 

Ինչպես հաղորդում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կայքը, զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում 2012 թվականին կրթության որակը կազմել է 50 տոկոս, առողջապահության որակը` 34 տոկոս, կյանքի չափանիշները` 49 տոկոս: Ադրբեջանում տղամարդկանց կյանքի տևողությունը 2013 թվականին 67,6, կանանց համար` 73,9 տարի:

 

Զեկույցի հետ կապված «Թրենդ»-ի հետ զրույցում կրթական հարցերով փորձագետ Նաբաթալի Գուլամօղլուն հայտնել է, որ վարկաբեկիչ ցուցանիշներ նշելով հանդերձ` միջազգային զեկույցը Ադրբեջանում կրթության մակարդակը ուռճացրել է: Փորձագետը, հիմնվելով սեփական հետազոտությունների վրա, հայտնել է, որ Ադրբեջանում կրթության մակարդակը 35 տոկոսի սահմանում է: «Ադրբեջանում կրթության առաջադեմ տեխոնոլոգիաների, համակարգիչների հետ կապված բնագավառները չեն զարգացել: Այնպես որ, ՄԱԻ նշած 50 տոկսը համոզիչ չէ», -ասել է նա:

 

Առողջապահության գծով փորձագետ Ռասիֆ Բաղըրովն էլ նշում է, որ թեև նավթային եկամուտների հաշվին Ադրբեջանում առողջապահության ոլորտում որոշ զարգացումներ նկատվում են, սակայն, ընդհանուր առմամբ առողջապահությունը համակարգված զարգացում չի ապրում: «Երկրում այդչափ առողջապահական կադրեր պատրաստվելու դեպքում, արտասահմանից ժամանած կադրերը շարքից հանում են տեղացի կադրերի գործունեությունը: Տեղացի անորակ կադրերի պատճառով ժողովուրդը ավելի շատ վստահում է արտասահմանցի բժիշկներին», նշել է նա:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, տարեկան մեկ միլիոնից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ մեկնում են բուժման Իրան և Թուրքիա` Ադրբեջանում առողջապահության մակարդակը ցածր լինելու և սպասարկման գները բարձր լինելու պատճառով:

 

 

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, աշխարհում մարդու զարգացման ինդեքսով առաջին երեք տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Ավստրալիան և Շվեյցարիան:

 

Նույն շարքից