Միջազգային 

Օբաման կոչ է անում Իսրայելին ընդունել պաղեստինցիների օրինական պահանջները

analitik.am

Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և  The New York Times-ի վերլուծաբան Թոմաս Լ. Ֆրիդմենի միջև տեղի ունեցած զրույցի կարևոր հատվածները.  


Զրույցի ժամանակ Օբաման ասել է, որ պատրաստվում է Ամերիկային ներքաշել  Մերձավոր Արևելքի  նման տարածաշրջաններում առկա իրադարձությունների մեջ այն չափով, որ չափով  տեղական հասարակությունները կցանկանան՝ ոչ մի հաղթող, ոչ մի պարտվող  սկզբունքին համաձայն: «ՌԴ նախագահ Պուտինն ամեն վարկյան կարող է ներխուժել Ուկրաինա՝ անտեսելով արևմտյան պատժամիջոցները, և եթե դա տեղի ունենա, շատ ավելի դժվար կլինի իմ նախագահության օրոք Ռուսաստանի հետ համագործակցությունը  վերականգնելու  ուղի գտնել» ,- հավելել է Օբաման:

 

«Ամերիկային սպառնացող ամենամեծ վտանգը՝ միակ ուժը, որը կարող է մեզ թուլացնել, դա մենք ենք: ԱՄՆ-ն երբեք չի օգտագործում իր ներուժն ամբողջությամբ, քանի դեռ հանրապետականներն ու դեմոկրատներն այն նույն մոտեցումը չունենան, ինչ մենք պահանջում ենք շիաներից , սուննիներից և քրդերից կամ իսրայելցիներից և պաղեստինցիներից՝ ոչ մի հաղթող, ոչ մի պարտվող, աշխատեք համատեղ»- ասել է Օբաման: 

 

 

Սիրիայի մասին խոսելիս էլ Օբաման ասել է, որ երևակայության ժանրից է կարծել, թե Սիրիայի  զինված ապստամբները կարող են որևէ բանի վրա ազդել: Երբեք ԱՄՆ-ն չի քննարկել նախկին բժիշկներից, ֆերմերներից, դեղագործներից և այլ մասնագիտությունների տեր մարդկանցից ձևավորված  ընդդիմությանը զինելու հարցը.  «Իմաստ չեմ տեսնում զինել նրանց, որպեսզի նրանք կռվեն լավ զինված պետության դեմ, որին աջակցում են ՌԴ-ն և Իրանը, ինչպես նաև մարտերի մեջ կոփված «Հոզբոլլահ»-ը»: Օբաման նշել է, որ անգամ ԱՄՆ-ի համար է դժվար գտնել, սովորեցնել և զինել բավարար թվով սիրիացի ապստամբների:


Ըստ Օբամայի առավել լուրջ խնդիր է Իրաքի և Սիրիայի սուննիների  դժգոհությունը, քանզի, եթե ԱՄՆ-ն չկարողանա նրանց տալ այն ֆորմուլան, որը կլուծի նրանց խնդիրները, հետագայում լուրջ հարցեր կառաջանան:  


«Իրանը վերջապես հասկացել է, որ Իրաքում շիաների մաքսիմալիստական դիրքորոշումը վաղ, թե ուշ պարտություն է կրելու: Սա նաև դաս է այլ երկրների համար, եթե ուզում եք, կարող եք  100%-ով վստահ լինել, որ հաղթող կողմն իրականում ստանում է  բոլոր դափնիները, բոլոր մրցանակները, այդ կառավարությունը վաղ, թե ուշ փլուզվելու է»,- Իրաքի մասին խոսելիս ասել է Օբաման:  


Օբաման նաև հայտարարել է, որ չի ցանկանում Իրաքի կամ քրդերի օդուժը դառնալ. «Եթե ԱՄՆ-ն միանգամից սկսեր Իրաքի և Լևանտի իսլամական պետություններին օդից հարվածել, ապա Իրաքի վարչապետ ալ-Մալիքին և այլ շիաներ կմտածեին, որ նրանք կոմպրոմիսի գնալու և իրենց սխալները հասկանալու կարիք չունեն, այլ բավարար է նորից դիմեն  ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս նրանց կրկին դուրս բերի այդ իրավիճակից»:   


 

Իսրայելի մասով էլ Օբաման ասել է. «Քանի որ Իսրայելն ունի  հզոր ռազմական ներուժ, ես չեմ մտահոգվում Իսրայելի համար: Ինձ թվում է՝ հարցն իրականում նրանում է, թե ինչպես կդիմակայի Իսրայելը:  Ինչպե՞ս կարելի է ստեղծել Իսրայելի պետություն, որը կպահպանի իր ժողովրդավարական և քաղաքացիական ավանդույթները: Դրա համար պետք է որևէ մեթոդ գտնել՝ պաղեստինցիների հետ կողք կողքի ապրելու համար, պետք է ընդունել, որ պաղեստինցիները նույնպես օրինական պահանջներ ունեն, և որ դա նաև նրանց հողն ու շրջանն է»:

  

Օբաման վստահ է, որ Լիբիան նույնպես կավերվեր, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր. «Ավելի շատ զոհեր կլինեին, ավելի շատ ավերվածություններ: Մենք և մեր եվրոպացի գործընկերները թերագնահատեցինք մեր միջամտության անհրաժեշտության չափը: Կադաֆիի մահվան հենց հաջորդ օրը, երբ բոլորը երջանիկ էին և շնորհակալություն էին հայտնում Ամերիկային, ամենալավ պահն էր հասարակության վերականգման համար՝ հասարակության, որտեղ երբեք քաղաքացիական ավանդույթներ չեն եղել: Սա դաս էր ինձ համար, որին ես ամեն անգամ վերադառնում եմ, երբ հարցնում եմ ինքս ինձ՝  հարկավո՞ր է մեր ռազմական միջամտությունը, իրավիճակին հաջորդող դեպքերի համար մենք որոշումներ ունե՞նք»:   

Նույն շարքից