Բիզնես 

Ամանորն Ադրբեջանում. դարձյալ հրանոթներ կարագի փոխարեն

analitik.am

Ընթացիկ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 6,25 մլրդ մանաթից քիչ պակաս (այս երկրի փոխարժեքով 1 մանաթը հավասար է 0.7844 դոլարի): Սակայն մեկ գդալ կուպրը փչացնում է տակառով մեղրը. ընդհանուր հարկային եկամուտների ավելի քան 45 տոկոսն ապահովել է նավթային հատվածը: Այսինքն, երկրի տնտեսությունը եւ հատկապես արդյունաբերությունը, որտեղ միանձնյա գերիշխում է նավթի արդյունահանումը, հեռու է դիվերսիֆիկացիայից:

Սակայն տվյալ հոդվածի ենթատեքստում  հետաքրքրություն է ներկայացնում այդ միջոցների օգտագործումը, որոնք ստացվել  են առանձնապես ոչ այդքան քրտնաջան աշխատանքի շնորհիվ, այլ պարզապես  բնության պարգեւների շնորհիվ: Տրամաբանական կլիներ այդ միջոցներն օգտագործելով լուծել սոցիալ - տնտեսական բարդ խնդիրները, ասենք, այժմ բարգավաճող նավթաարդյունաբերող մի շարք երկրների օրինակով:

Սակայն Ադրբեջանն այլ ճանապարհով է ընթանում՝  հսկայական գումարներ ծախսելով  բանակը պահելու եւ հատկապես զենքի գնելու վրա: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տեղեկատուի համաձայն՝  2012թ.-ին Ադրբեջանը 34 - րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շրքում իր ռազմական բյուջով( 3,7 մլրդ դոլար): Հատկանշական է, որ ռազմական նման հսկայական ծախսերի պայմաններում Ադրբեջանը կենսամակարդակով 142 երկրների շարքում 94 - րդ տեղն է զբաղեցրել:

Իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներն Ադրբեջանում կյանքի իդեալական պատկեր են նկարում: Սակայն, եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարելի է  բացատրել միայն Ռուսաստանում Ադրբեջանի գրեթե 630 հազար քաղաքացիների առկայությունը: Սրանք ինչ - որ ակնարկներ չեն, այլ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության «չոր» տվյալներ, որոնք ստացվել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ի անցկացված հետազոտության արդյունքում: Պարզ է, որ ադրբեջանցի միգրանտներ ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ չեն, այլ պարզապես աշխատանքային միգրանտներ:

Ստացվում է, որ զբաղվածության եւ աշխատավարձերի հետ կապված իրադրությունն անդրկովկասյան այս երկրում այդքան կատարյալ չէ, ինչպես փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել նույն այդ լրատվամիջոցները: Օբյեկտիվ տեղեկություններ վերջիններից դժվար է ակնկալել՝ իշխանությունների կողմից խիստ ճնշման պայմաններում: Պատահական չէ, որ ազդեցիկ իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր վերջին տարեկան «Ազատությունն աշխարհում» զեկույցում դարձյալ Ադրբեջանին «ոչ ազատ» երկրների շարքում:

Բայց  «ժողովրդի ձայնը»  դժվար է խլացնել:  Ադրբեջանցի անկախ  տնտեսագետ Օքթայ Հախվերդիեւի կարծիքով՝  երկրում մոտ 2 մլն մարդ ապրում է աղքատության մեջ: Մեկ այլ փորձագետ Ազեր Մեհթիեւը նշել է, որ աղքատության մասին վկայում է այն փաստը, որ իրենց եկամուտների 60-70 տոկոսը մարդիկ ծախսում են սննդի վրա: Տեղեկության  համար նշենք, որ աշխարհում «ամենահարուստ» երկիրն ԱՄՆ –ու այդ ցուցանիշը կազմում է մոտ 6-7 տոկոս, իսկ զարգացող երկրներում միջինը 50-60 տոկոս:

Ադրբեջանում ապրանքների մանրածախ գները նույնպես հեռու են կատարելությունից: Որոշ փորձագետներ բարձր գների պատճառ համարում են տնտեսության մոնոպոլիզացիան: Սակայն այդ խնդրի արմատները թաքնված են պետական բյուջեի՝ նշված ոչ արդյունավետ ռազմական ծախսերի, տնտեսության միակողմանի զարգացման, արդյունաբերությունում դիվերսիֆիկացիայի բացակայության մեջ:

Դրան նպաստում են նաեւ Արեւմուտքի զարգացած երկրները, որոնք հսկայական գումարներ են ներդնում Ադրբեջանի նավթային հատվածում: Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա հունվար –նոյեմբեր ամիսներին Մեծ Բրիտանիան, որն այդ երկրում դարձել է խոշոր ներդրող (ընդհանուր առմամբ 35.9 տոկոս մասնաբբաժնով), մոտ 1,4 մլրդ մանաթ է ներդրել:

Այս առումով զարմանալի է արեւմտյան զարգացած երկրների  երկակի քաղաքականությունը:  Մի կողմից, նրանք Ադրբեջանի ռեժիմը համարում են բռնատիրական, մյուս կողմից առատորեն ֆինանսավորվում են նրան: Մինչդեռ, ադրբեջանցի առաջադեմ հասարակական գործիչները նշում են երկրում հսկայական կոռուպցիայի մասին, օֆշորային գոտում ռեժիմի վերնախավի կողմից միլիարդավոր դոլարներ կուտակման մասին...

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի խոսքով՝ «նավթով հարուստ Ադրբեջանն այնպիսի աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում, որ մեր օդանավակայաններից եւ օդանավերի թռիչքադաշտերից օգտվում են ՆԱՏՕ - ի զորքերը՝ իրենց մարդկանց Աֆղանստան ուղարկելու համար, եւ որպեսզի Իրանի հյուսիսում հենակետ ունենան: Սա նպաստում է, որպեսզի Իլհամ Ալիեւի ավտորիտար ռեժիմը վայելի Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի եւ Միացյալ Նահանգների  անվերապահ աջակցությունը»: Ինչպես ասում են, մեկնաբանություններն , ավելորդ են ...

Արտասահմանցի ներդրողների համար միեւնույնն է, ինչպես կծախսվեն Ադրբեջանի եկամուտները նավթի վաճառքից: Իշխանությունները շարունակելու են ռազմականացնել երկիրը: Հաղորդում են, որ  պետական բյուջեից 2014թ.-ին ռազմական նպատակներին կծառայի ռեկորդային գումար՝ մոտ 3.8 մլրդ դոլար:

Նույն շարքից