Քաղաքականություն 

Քառյակը հրապարակեց իր 12 կետերը

analitik.am

Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ և կամավոր կուտակային բաղադրիչը ներդնելու սկզբունքով, վերանայել տեսանկարահանող սարքերի, «կարմիր գծերի» համակարգը: Սրանք քառյակի այսօր՝ հանդիսավոր պայմաններում հրապարակված 12 կետերի խմբագրված տարբերակի առաջին երկու կետերն են:

«Դրանց կատարման ընթացքում պետական և համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%–ը»,- թվարկեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ում հանձնարարված էր տեքստի ընթերցումը:

3-րդ. առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող-սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը»- թվարկեց Ռուբեն Հակոբյանը:

4-րդ. առնվազն կրկնապատկել ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, սահմանել հստակ մեխանիզմ՝ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:

5-րդ. գյուղատնտեսությանը տված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռք բերել 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 միլիոն դրամի ժամկետանց բանկային պարտավորությունները, սահմանել դրանց նկատմամբ մարման հնգամյա ժամկետ: Երեք միլիոն դրամից ավելի գյուղատնտեսական պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ հինգ տարի մարման ժամկետով՝ տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

6-րդ. հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշախատավարձերի՝ աշխատակիցների գծով կուտակված պարտքը, ձևավորել «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

7-րդ. բացառել «Որոտանի» ՀԷԿ–ի վաճառքը՝ առանց ԱԺ հավանության:

8-րդ. չթույլատրել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:

 

9-րդ. կատարել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ, որոնցով սահմանավի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:

10-րդ. Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում:

11-րդ. ապահովել «Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունում՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով:

12-րդ. չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը:

Քառյակը հանդիսավոր պայմաններում ստորագրեց փաստաթուղթը, և հայտարարեց, որ աշնանը կանեն համապետական հանրահավաք, որի ժամանակ կամփոփեն, թե ինչ է արվել այս ընթացքում:

«Հայ ազգային կոնգրեսը» ներկայացնող Լևոն Զուրաբյանը նկատեց, որ այս փաստաթղթի մշակման ընթացքում ուժերի մի մասը ավելի հեղափոխական, մյուս մասը ավելի՝ շրջահայաց ավելի դանդաղ ընթացքի կողմնակից է եղել։

«Բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է: Ուրեմն՝ պետք է միավորել ռազմավարական տարբեր պատկերացումներ ունեցող ուժերին մի ռազմավարության մեջ՝ ժողովրդին ներքաշելով այս ծրագրի մեջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նրա ամփոփմամբ սա կառավարության հրաժարականի պահանջից առաջ հասունացած հարց էր, որը իշխանությունը փորձեց կանխել՝ կառավարության հրաժարականով:

Եթե մի մասը կատարվի, մի մասը՝ ոչ, քառյակը կկարողանա՞ միասնական դիրքորոշման հասնել քառյակը: Այս հարցին պատասխանած Նաիրա Զոհրաբյանը նկատեց.«Երբ ժամկետը կատարվի կհավաքվենք: Ըստ նրա՝ այս փուլում նպատակահարմար են գտել այս հարցերի առաջադրումը, կլուծվ՞ի, թե ոչ, քիչ մնացած ժամանակը ցույց կտա, որից հետո կծրագրեն իրենց հետագա քայլերը:

Արմեն Ռուստամյանն էլ հայտնեց, որ այնտեղ, որ տեղ հարցեր ես բարձրացնում, բայց դրանք լուծում չեն ստանում, առաջանում է իշխանությունների փոփոխության հարցը: Սակայն ՀՅԴ կողմ է ամբողջական իշխանափոխության: 

Քառյակը լրագրողներին առաջարկում է չթերագնահատել փոքր քայլերի ուժը:

Նույն շարքից