Վերլուծական Քաղաքականություն 

Դոնեցկի փախստականների թվի աճը կարող է սոցիալական ճգնաժամի պատճառ դառնալ

analitik.am

Ռոստովի շրջանը կամաց-կամաց վերածվում է ճակատային գծի: Ամեն օր՝ մասնավորապես գիշերվա ժամերին, ինքնահռչակ Դոնեցկի ազգային հանրապետությունից սահմանը հատում են հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդիկ:  Աղետի չափն արդեն հայտնի է: Հունիսի 4-ին Ռոստովի շրջանի ղեկավար Վասիլիյ Գոլուբևը արտակարգ դրություն սահմանեց 15 սահմանամերձ շրջաններում: Տեղական իշխանությունների տրամադրած տվյալների համաձայն՝  հունիսի 6-ին Ռոստովի շրջան են տեղափոխվել 995 Ուկրաինայի քաղաքացի, որոնցից 489 երեխաներ են: Վերջին օրերին մարդկանց հոսքն ավելի է շատացել: Միայն հունիսի 8-ին Ռոստովի շրջան են տեղափոխվել 7335 Ուկրաինայի քաղաքացի, որոնցից 4272-ը Ռոստովից տեղափոխվել են այլ վայրեր: Փախստականների կեսին Դոնեցկի բնակիչներն են ընդունել իրենց տներում, իսկ մի քանի տասնյակ մարդիկ էլ մինչ այժմ բնակվում են ժամանակավոր վրաններում:



Գործի բնույթով պայմանավորված, ես ստիպված եմ լինում ամեն օր շփվել փախստականների  կամ պոտենցիալ փախստականների՝ Դոնբասից, հետ: Մենք փորձում են բոլորին օգնել, սակայն դա շատ դժվար է: Մենք փորձում ենք թեթևացնել Դոնեցկի ազգային հանրապետությունից և Լուգանսկի ազգային հանրապետությունից մարդկանց տեղափոխումը, կազմակերպվում ենք ժամանակավոր կացության վայրերում նրանց բնակությունը, սակայն մարդկային և ֆինանսական ռեսուրսները չեն բավականացնում: ՌԴ-ն նույնպես բավականաչափ աջակցում է այդ մարդկանց, սակայն լուրջ խնդիրներ կան՝ ի՞նչ է սպասվում այս մարդկանց, ո՞րն է լինելու նրանց իրավական կարգավիճակը, ի՞նչ է սպասվում նրանց վաղը (ո՞վ են նրանք՝ փախստականներ, թե օտարերկրացիներ): Ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան ժամանակ են նրանք մնալու ՌԴ տարածքում, լուրջ խնդիր է նաև հետագան, քանզի ամռանը շատ ավելի հեշտ է տեղավորել մարդկանց, իսկ ի՞նչ ենք անելու ձմռանը:


Փախստականները բավականին տեղակացված են իրենց երկրում կատարվող  ներքին իրավիճակներից, որոնցից ամենաուշագրավը մարդկանց պահվածքն է ռազմական գործողությունների ժամանակ՝ թե ինչպես է փոքրիկ տղան Դոնբասում մի քանի երեխայի  փրկել ուկրաինական տանկերից և այսպես շարունակ: Դոնբասի փախստականների աճող թիվը վկայում է Կիևի իշխանությունների հակաժողովրդականության մասին, սակայն պետք է հակառակը լիներ, չէ՞ որ նրանք կարծես թե նույն ազգին են պատկանում:


Պորոշենկոն լավ մշակված նախագծին է հետևում, և  այդ նախագծի նպատակները մտահոգիչ են: Ի՞նչ է կատարվում Դոնբասի տարածքում, որը Կիևը հայտարարել է «հակաահաբեկչական օպերացիայի» գոտի: Ուկրաինական իշխանություններն այստեղ են հավաքել ահռելի թվով ուժեր, որոնք միևնույն է չեն կարողանում հաղթել քչաքանակ «անջատողականներին»:


Եթե ուշադրություն դարձնենք  ուկրաինական խմբերի տեխնիկական  զինվածության վրա, ապա ուժերի անհավասարության աստիճանն անհամեմատ  է:  Այսքանով հանդերձ ուկրաինական զինված խմբերը չեն կարողանում հաղթել, և չեն էլ հաղթի: Ինչո՞ւ. Մի պարզ պատճառով, քանզի ոգին հաղթում է տեխնիկային, ուկրաինական բանակը և ազգային գվարդիան՝ ուկրաինական նացիստական կազմակերպության զինյալներից բաղկացած, ներսից փտած են: Նրանք ոչ թե կռվում են, այլ սպանում: Մյուս կողմում էլ մարդիկ են, ովքեր պաշտպանում են իրենց տունը և ընտանիքը, ապրելու իրավունքը, ոչ թե իրավական, այլ հենց բառացի իմաստով:


Կիևի ռեժիմը հիմա կենտրոնացրել է իր ամբողջ ուժերը և սպառել  բոլոր ռեսուրսները, և խաղաղ բնակիչների վրա նետվող յուրաքանչյուր ռումբն ավելացնում է կամավորների թիվը՝ Ռուսաստանից, Հարավային Օսեթիայից, Լեհաստանից, Իսրայելից և այլ երկրներից: Մեծանում է դժգոհությունն արևմտյան Ուկրաինայի կողմից իրականացվող ահաբեկչական պատերազմի հետ կապված՝ ընդդեմ երկրի արևելյան շրջանների: Ուժով զորակոչված տղամարդկանց կանայք, մայրերն ու քույրերը փակում են Վոլոն տանող ճանապարհը, հայրերը  Լևովի զինկոմիասարիատների դիմաց բողոքի ցույցեր են կազմակերպում: Օրեցօր ավելանում է Արևմտյան Ուկրաինա եկող դագաղների թիվը:


Ի՞նչ է սպասվում, եթե ոչ սոցիալական պայթյուն, որին էլ կգումարվի ուկրաինական տնտեսության խայտառակ վիճակը: Ազգի ամբողջ զայրույթը թափվելու է կամիկաձե-նախագահի՝ պետական հեղաշրջումը  ֆինանսավորող Պյոտր Պորոշենկոյի վրա: Նա քաջ գիտակցում է այս ամենը, ուղղակի նա գերի է ինչպես  երկրի ներսում, այնպես էլ Վաշինգտոնի ձեռքում, ուստիև  ցանկանում է արագ հաղթել հակաֆաշիստական դիմադրությանը՝ Դոնբասում:


Սակայն, հաղթել նա չի կարողանա, քանզի ժամանակը նրա դեմ է աշխատում, ուստիև պաշտոնական Կիևն իրավիճակը բնութագրում է՝ որպես սոցիալական  աղետ: Ուկրաինայի զինված ուժերը պատերազմ են մղում ոչ թե Դոնբասի ազգային-ազատագրական բանակի, այլ բնակչության դեմ: Պանիկայի, զանգվածային արտագաղթի ստեղծում, սոցիալական համակարգի կոլապսի հանգեցում՝սրանք են ուկրաինական իշխանությունների կողմից իրականացվող  «հակաահաբեկչական օպերացիայի» նպատակները: Այս օպերացիայի զոհ են դարձել արդեն հազարավոր ընտանիքներ: Հետևանքներն արդեն զգալի են Ռուսաստանի համար, որն իր տարածքում բնակություն է տալիս փախստականներին: Պաշտոնական Կիևն անուղղակի պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ՝ նպատակ ունենալով սոցիալական աղետ ստեղծել Ռուսաստանի տարածքում:


Զբաղվելով փախստականների հարցերով, ես վստահաբար կարող եմ ասել, որ փախստականների այս ահռելի հոսքն ավելանալու է, և լուրջ  սոցիալական ճգնաժամ է ստեղծելու ոչ միայն Դոնբասի, այլ նաև Ռուսաստանի այն շրջանների  համար, որոնք ընդունում են փախստականներին: Ռոստովի մարզի 15 շրջաններում արտակարգ դրություն մտցվեց, երբ հունիսի 4-ին փախստականների թիվը հասավ 12 հազար մարդու: Որոշ գնահատականների համաձայն, մոտ ժամանակներում նրանց թիվը կարող է անցնել 100 հազարը:


Եթե սա ցեղասպանություն չէ, ապա ո՞րն է ցեղասպանությունը:


10 հունիս 2014 թ.

 Էդուարդ Պոպով, Ռոստով-նա-Դոնում Դոնեցկի ազգային հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ

 

Նույն շարքից