Միջազգային 

Քրդերն ԱՄՆ-ին որպես միջնորդ են տեսնում Անկարայի հետ բանակցություններում

analitik.am

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թևի առաջնորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ եթե Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իսկապես ցանկանում է կարգավորել քրդական խնդիրը երկրում, ապա անհրաժեշտ է, որ քրդական խնդրի լուծման համար թուրքական կառավարության սկ ած «հաշտության գործընթացի» բանակցություններում որպես միջնորդ հանդես գա ԱՄՆ-ը, կամ միջազգային որևէ հանձնաժողով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քուրդ առաջնորդը հայտարարել է ավստրիական Der Standard թերթի թղթակից Միխայիլ Վյոլքերի հետ զրույցում:

 

Անդրադառնալով Անկարայից հնչող այն հորդորներին, թե Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման դեմ պայքարի հետ կապված թուրքաբնակ քրդերը պետք է «մի քիչ էլ սպասեն» խնդրի կարգավորման հարցում, Բայըքն ասել է, որ ստեղծված իրավիճակում իրենք ցանկանում են քրդերի և Անկարայի միջև միջնորդ տեսնել հեղինակավոր երկրի կամ միջազգային կազմակերպության:

 

«Դա կարող է լինել ԱՄՆ-ն կամ միջազգային որեւէ հեղինակավոր հանձնաժողով: Խնդրի կարգավորման գործում միջնորդների, դիտ րդների կարիք կա: Մենք կարող ենք որպես դիտորդ ընդունել ամերիկացիներին եւս, եւ ինչպես տեսնում ենք, դրան գնացող ընթացք կա», -ասել է նա:


PKK-ի զինված թևի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ իրաքյան Քրդստանի կանոնավոր բանակի (փեշմերգի)` իր տարածքով Քոբանի անցմանը Թուրքիայի թույլատրությունը քրդական խնդրի լուծման հարցում Անկարայի «մարտավարության փոփոխություն» է միայն:

 

«Էրդողանը պահանջում էր, որպեսզի միջազգային հանրությունը Քոբանիում կռվի PKK-ի և քրդական Դեմոկրատական միասնության կուսակցության (YPG) աշխարհազորականների դեմ: Ամերիկացիները դա չընդունեցին: Թուրքիայի կողմից այդ մարտավարության փոփոխության գործում մեծ բաժին ունի ԱՄՆ-ն եւ միջազգային հանրությունը&raq uo;, -ասել է նա:

Բայըքը նշել է, թե այն, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ զենք մատակարարեցին YPG-ին, խոսում է Թուրքիայի դիվանագիտական պարտության մասին: «ԱՄՆ-ի և Եվրոպայի, մի կողմից, ու Թուրքիայի, մյուս կողմից նպատակների միջև լուրջ հակասություններ կան: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են պայքարել ԻԼԻՊ-ի դեմ, Թուրքիան դրա փոխարեն աջակցում է ԻԼԻՊ-ին և գործում քրդերի դեմ:

 

Այդ գործողություններով Թուրքիան բեռ դարձավ ամերիկացիների և եվրոպացիների համար: Անկարան հույս ուներ, որ կկարողանա Քոբանիում խնդիրներ ստեղծել PKK-ի և YPG-ի միջեւ, ինչը նրան չհաջողվեց: Քրդերը նման սադրանքների չեն գնա»,- ասել է Ջեմիլ Բայըքը: 

Նույն շարքից