Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով աշխարհն արդեն ունի ոչ թե երեք, այլ՝ երկու ուլտրահարուստ

analitik.am

Կորոնավիրուսի պատճառով շուկաների անկման արդյունքում LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոյի կարողությունն այս պահին անգամ 100 միլիարդ դոլար չի կազմում: Այսպիսով, աշխարհում անհետացել է երեք ուլտրահարուստներից մեկը: Այս մասին հայտնում է Forbes-ը:

Փետրվարի 26-ի դրությամբ Առնոյի կարողությունը գնահատվում է 98,3 միլիարդ դոլար: Ֆրանսիացի միլիարդատերը, ով երրորդ ամենահարուստ մարդն է աշխարհում, իրենից առաջ է թողել Ջեֆ Բեզոսին՝ 120,9 միլիարդ դոլար և Բիլ Գեյթսին, ում կարողությունը հասնում է 109,7 միլիարդի:

Նշենք, որ Առնոյի կարողությունը 100 միլիարդի շեմը հատել էր 2019 թվականին:

Նույն շարքից