Կորոնավիրուս Հասարակություն 

Անհավանական թվեր. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են կես տրիլիոն դոլար

analitik.am

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթվա մեջ կորցրել են 444 միլիարդ դոլար: Դա տեղի է ունեցել շուկաների անկման արդյունքում:

Ամենամեծ կորուստն աշխարհի ամենահարուստ մարդու մոտ է: Amazon-ի սեփականատերը կորցրել է 11,9 միլիարդ դոլար: Ինչ վերաբերում է երկրորդ ու երրորդ հարուստներին՝ Բիլ Գեյթսին ու Բեռնար Առնոյին, ապա նրանք կորցրել են 10-ական միլիարդ:

Գործակալությունը գրում է, որ շուկաների անկման արդյունքում ունեցվածքի կորուստ գրանցվել է աշխարհի 500 ամեհարուստ մարդկանց 80 տոկոսի մոտ: Կորուստը հիմնականում կապված է կորոնավիրուսի և Չինաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված տնտեսական անկման ռիսկերի հետ:

Նույն շարքից