Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք է հայտնաբերվել

analitik.am

Վրացի բժիշկները երկրում կորոնավիրուսով վարակի 3-րդ դեպքն են հայտնաբերել: Այս մասին հայտնել է Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեի խոսքերով, վերոնշյալ քաղաքացին շփում է ունեցել այն քաղաքացու հետ, ում մոտ երկրում առաջինն են հայտնաբերել վիրուսը. նրանք միասին են Իրանից գնացել Ադրբեջան, այնտեղից էլ՝ Վրաստան:

Նոր պացիենտի վիճակը կայուն է:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվում է նաև 31-ամյա վրացուհի, ով Իտալիայից է ժամանել երկիր: Նրա մոտ կորոնավիրուս հաստատվել էր փետրվարի 28-ին:

Նույն շարքից