Կորոնավիրուս Հասարակություն 

68-ամյա պատգամավորը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով

analitik.am

Ֆրանսիայի Ազգային ասսամբլեայի պատգամավոր Ժան-Լյուկ Ռեյցերը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է France Bleu-ից:

68-ամյա պատգամավորը հոսպիտալացվել է, նրա վիճակը ծանր է։ Ներկայումս Ռեյցերը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկները հաստատել են կորոնավիրուսի առկայությունը:

Պատգամավորից բացի, կորոնավիրուս հայտնաբերվել է նաև խորհրդարանի ճաշարանի աշխատակիցների մոտ։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 423 դեպք, մահացել է 7 մարդ:

Նույն շարքից