Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Վարդան Ղուկասյանը՝ «Վստրեչի Ապերի» տանը տեղի ունեցածի մասին

analitik.am

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հրաժարվեց խոսել Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») տանը երեկ կատարված իրադարձությունների մասին՝ նշելով, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել:

Ինչ վերաբերում է առհասարակ «պատերին ծեփելուն», «ասֆալտին փռելուն», պատգամավորը հայտարարեց, որ դրան միանշանակ դեմ է, չի սիրում այդ խոսքերը, մանավանդ, որ վարչապետն է ասում. «Ինչ վերաբերում է հանցագործություններ կատարողներին, երկիրը թալանողներին, պետք է պատասխան տան: Մենք դրան կողմնակից ենք ու սպասում ենք: Մենք կողմնակից ենք, որ դատարանով ապացուցեն ու դատեն: Ես Արամ Վարդանյանի դեպքի մասով որևէ բան չեմ կարող ասել, դրա համար այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ»:

Ամեն դեպքում Ղուկասյանը նշեց, որ միանշանակ դեմ է երեխաներին վախեցնելուն, առանց մեղադրանք առաջադրելու, օրենքը շրջանցելով մարդկանց վախեցնելուն. «Եթե հանցանք է գործել, թող դատեն: Բայց եթե բան չեն ապացուցում, ուղղակի ընկել են մարդկանց ետևից, ուրեմն ես դեմ եմ»:

Ինչ վերաբերում է այս օրերի կարևոր թեմաներից մեկին՝ կորոնավիրուսին, պատգամավորը նշեց, որ այդ թեմայի մասին շատ է խոսվել, ուստի ինքը չի ցանկանում կրկին անդրադառնալ դրան, միայն կարող է հումորով պատասխանել հարցին՝ «Ինձանից հեռու կանգնեք». «Գյումրիում մեկը բժշկին ասում է, որ գրիպ է, բժիշկն ասում է՝ ինձանից հեռու կանգնի»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում, Ղուկասյանը նշեց, որ պետք է վերջինիս հումորը հասկանալ:

Նույն շարքից