Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի պատասխանները պատրաստ են

analitik.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները տրվել են բացասական: Այս մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից:

«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից