Կորոնավիրուս Հասարակություն 

Արմենիա ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկում է Երևան-Լիոն-Երևան չվերթները

analitik.am

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների:

Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ:

Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»:

Նույն շարքից