Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ուսումնական հաստատություններում դասերն ընդհատվո՞ւմ են. Փակ քննարկում է տեղի ունենում

analitik.am

 

Այսօր Կառավարության նիստում ՄԻՊ Արման Թաթոյանը, կապված կորոնավիրուսի հետ, բարձրացրեց ուսումնական հաստատություններում դասերի կրկին հետաձգման հնարավորության հարցը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ կա վիրուսի տարածում. «Մեր դեպքերը շատ տեղայնացված են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ: Կարծում եմ, որ դեռևս նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք ևս չկա»:

Ավինյանը հայտարարեց, որ տարածաշրջանում Հայաստանը նվազագույն դեպքեր ունեցող երկիրն է. «Բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում: Մենք ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում ենք: Եթե նման անհրաժեշտություն լինի, նմանատիպ որոշում հենց մեկ օրվա մեջ կկայացվի»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին ասաց, որ նիստի փակ մասում կքննարկվի նաև այդ հարցը. «Նախարարությունը որոշումներ կայացնելիս հաշվի է առնում այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից»:

Հարությունյանը նշեց, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում մի քիչ ավելի շատ. «Մենք օպերատիվ հետևում ենք իրավիճակին, որոշումները կկայացնենք խորհրդակցությունից հետո»:

 

Նույն շարքից