Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

analitik.am

Արցախի Հանրապետության աողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել:

Նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ պարագաների պաշար ստեղծելու համար:

ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ պաստառներ, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, հեռահար ջերմաչափեր, միանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության:

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարություն

Նույն շարքից