Կորոնավիրուս Հասարակություն 

ԱրմՀայԹեք միջոցառումը կհետաձգվի մինչև 2020թ. հոկտեմբեր

analitik.am

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել՝ հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:

Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում:

 

Նույն շարքից