Կորոնավիրուս Հասարակություն 

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է հայտնաբերվել

analitik.am

 

Իրանից ու Իտալիայից Ադրբեջան վերադարձած քաղաքացիներից 4-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ադրբեջանական իշխանություններին:

Պացիենտները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը նորմալ է:

Այսպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 15-ի: Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացի են, մեկը՝ Ռուսաստանի, մեկը՝ Գերմանիայի:

 

Նույն շարքից