Կորոնավիրուս Հասարակություն 

Հիշեք, բեյսբոլում չեն արտասվում. Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը դիմել է երկրպագուներին

analitik.am

 

Կորոնավիրուսով վարակված ամերիկացի դերասան Թոմ Հենքսը դիմել է երկրպագուներին: Twitter-ի իր միկրոբլոգում նա լուսանկար է տեղադրել իր կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ, ում մոտ նույնպես ախտորոշել են վարակը:

«Ողջույն տղաներ: Ռիտան և ես ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այդքան լավ հոգ են տանում մեր մասին Ավստրալիայում: Մենք վարակվել ենք կորոնավիրուսով, դրա համար մեկուսացված ենք, որպեսզի այն չփոխանցենք մեկ ուրիշին: Կան մարդիկ, որոնց համար այն կարող է վերածվել շատ լուրջ հիվանդության: Կան բաներ, որոնց միջոցով մենք կարող ենք անցնել՝ մասնագետների խորհուրդներին հետևելով և ինքներս մեր մասին հոգ տանելով, այդպես չէ՞»,-գրել է դերասանը:

Հրապարակման մեջ Հենքսը հիշեցրել է նաև «Նրանց սեփական լիգան» ֆիլմի մեջբերումը, որում նա խաղացել է մարզիչ Ջիմմի Դուգանի դերը․ «Հիշեք, անկախ ամեն ինչից, բեյսբոլում չեն արտասվում»,-գրել է նա:

 

 

 

Նույն շարքից