Կորոնավիրուս Հասարակություն 

Հետաձգված դասերը կլրացվեն, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել․ Արայիկ Հարությունյան

analitik.am

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով դասերը առայժմ մինչև մարտի 23-ը դադարեցնելու և հետագա անելիքների մասին։

«Հետագա որոշումները կլինեն հաջորդ շաբաթ, ըստ իրավիճակի՝ այս ամենն արվում է կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակում, որ համակարգում է ՀՀ կառավարությունը»,- ասաց նա։

Նախարարը նշել է, որ այս որոշման արդյունքում նաև պահպանվելու է մանկավարժների վարձատրությունը, բաց թողնված ծրագրերը կլրացվեն, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։

«Բացթողնված ծրագրերը լրացվելու են հավելյալ պարապունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Մենք մշակել ենք մի շարք քայլեր, մեթոդներ՝ այս ընթացքում հեռավար ուսուցումը խրախուսելու համար, և ըստ այդ մեթոդների կառաջարկենք ամենապրիմիտիվ ձևից՝ էլեկտրոնային փոստերի միջոցով հաղորդակցությունից, մինչև տեսակապով դասապրոցեսների իրականացումը, որպեսզի մեր աշակերտները հետ չմնան։ Սակայն, երբ դասերը կվերսկսվեն նախատեսում ենք լրացուցիչ պարապմունքներ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նույն շարքից