Կորոնավիրուս Հասարակություն 

Վանաձորում թեստավորվողներից 4-ը Հայաստանի, մեկը Իտալիայի քաղաքացի են

analitik.am

Վանաձորում կորոնավիրուսի թեստավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նա հայտնել է, որ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են և սպասում են թեստի արդյունքներին։

«Իտալիայի քաղաքացին Վանաձորի կարի արտադրամասի արտերկրի պատվիրատուի ներկայացուցիչներից է։ Նախօրեին ինքնազգացողությունը վատացել է և դիմել է բժշկի։ Մասնակցել է խնջույքի, որից հետո մարսողական խնդիրներ է ունեցել։ 2 թարգմանչի հետ դիմել է բժշկի, նրան կասկածել են կորոնավիրուս. մեկուսացրել են և՛ թարգմանիչներին և՛ իտալացուն»,- ասաց նա և հավելեց, որ իտալացին 2 շաբաթ առաջ է ժամանել Հայաստան։

Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Նույն շարքից