Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

analitik.am

Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի առաջարկին՝ կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն:

Այդ մասին հայտնել է rbc.ua կայքը։ Արտակարգ դրության ռեժիմի հարցը խորհրդարանի քվեարկությանն էր դրվել նախօրեին երկրի կառավարության արտահերթ խորհրդակցությունից հետո:

Մինչ այժմ Բուլղարիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, հիվանդներից մեկը մահացել է։

Նույն շարքից