Կորոնավիրուս Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացել են Սևանում. Վաղն առավոտյան թեստ կհանձնեն կորոնավիրուսի համար

analitik.am

Երեկվանից մի քիչ անհանգստացած էինք, որովհետև լուր կար, որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ կորոնավիրուսի դեպք է հաստատվել, նախագահը նույնպես թեստ է անցել և սպասում է պատասխանի: Մենք, երեկ այդ մասին իմանալով, որոշեցինք մեկուսացվել: Իհարկե ոչ միանգամից, քանի որ այսօր աշխատանք կար, որը պետք էր անել: Այսօր երեկոյան մենք Սևան գալիս վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, հաստատվել է կորոնավիրուսը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ կինը մարտի 7-ին հանդիպում է ունեցել Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ և թարսի նման ողջագորվել: Փաշինյանը հայտնեց, որ գնացել են Սևան մեկուսանալու: Առաջին գործողությունը եղել է ջերմություն չափելը, ջերմություն չի եղել: Մի քանի անգամ չափել են, ջերմություն չի եղել, համոզվել են, որ ամեն ինչ նորմալ է:

Փաշինյանը հայտնեց, որ դրանից հետո պաշտոնական հերքում է եղել, Բրազիլիայի նախագահը հիվանդ չէ: Նա ամեն դեպքում նշեց, որ կշարունակեն մնալ մեկուսացված պայմաններում, վաղն առավոտյան թեստ կհանձնեն՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, չնայած հավանականությունը շատ փոքր է, որ վարակված են կորոնավիրոսով:

 

Նույն շարքից