Կորոնավիրուս Հասարակություն 

Հաստատ կորոնավիրուս չե՞ս. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին

analitik.am

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացվել են Սևանում ու վաղը կորոնավիրուսի համար թեստ կհանձնեն: Թեստի պատասխանը լինելու դեպքում այդ մասին կտեղեկացնեն հանրությանը, չնայած մասնագետների նախնական քննարկումից պարզ է, որ թեստի դրական պատասխանի համար գրեթե զրոյական հավանականություն կա, բայց դա կանեն:

Հետո Փաշինյանն իր հարևանությամբ նստած Աննա Հակոբյանին հարցրեց՝ ունի արդյո՞ք ինչ-որ բան ասելու ցանկությունը: Վերջինս բացասական պատասպան տվեց:

«Հաստատ կորոնավիրուս չե՞ս»,-ծիծաղելով հարցրեց Փաշինյանը՝ տիկնոջը:

«Հաստատ չեմ, հաստատ»,-պատասխանեց Հակոբյանը:

Փաշինյանը նշեց, որ դա ամենակարևորն է՝ առողջություն մաղթելով բոլոր նրանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով:

Նույն շարքից