Կորոնավիրուս Քաղաքականություն 

Պետք է անցնել կորոնավիրուսի դեմ պայքարի ավելի խիստ միջոցների. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Պետք է անցնել ավելի խիստ միջոցառումների՝ թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ պետք չէ այցելել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:

Վարչապետը հայտնեց, որ խոսել է վրացական կողմի հետ, պայմանավորվել են 10 օրով քաղաքացիների տեղաշարժը սահմանափակել, Հայաստանից Վրաստան կարող են գնալ միայն Վրաստանի քաղաքացիները, Վրաստանից Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիները: Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Որոշում ուժի մեջ է մտնելու մարտի 14-ից:

Նույն շարքից