Կորոնավիրուս Հասարակություն 

Կառավարությունը ոչ մի մեղք չունի, հո Առողջապահության նախարարը բանուգործը չի թողնելու, կորոնավիրուսով զբաղվի․ պատգամավոր

analitik.am

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Փաստորեն, քաղաքացին է մեղավոր...

Կառավարությունը մեղավոր չէ ոչնչում՝ ոչ գործազրկության, ոչ աղքատության, ոչ արտագաղթի, ոչ գնաճի, ոչ էլ որևէ այլ բանի...
Ամեն ինչում քաղաքացին է մեղավոր:
Մեղավոր է, որ իր գլխում չի կարողանում հաղթահարել աղքատությունը, չի կարողանում չհեռանալ երկրից:
Հիմա էլ մեղավոր է կորոնավիրուսի տարածման մեջ:
Կառավարությունը ոչ մի մեղք չունի, հո Առողջապահության նախարարը բանուգործը չի թողնելու, կորոնավիրուսով զբաղվի...
Բա ո՞վ լուծարի ծննդատներն ու ինֆեկցիոն կենտրոնները...
Մի խոսքով, ամեն ինչում միայն քաղաքացիներն են մեղավոր...»։

Նույն շարքից