Կորոնավիրուս Հասարակություն 

Դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել այ Սերժի ու Քոչարյանի հետևում թաքնված դուսպրծուկ, վարչապետի հե՞տ ես համեմատվում․․․

analitik.am

Մի տխուր երկխոսություն․

- պարոն Բաբայան, Իտալիայից 3 օր առաջ եմ վերադարձել: Մարդիկ հետս վախենում են շփվել: Մտածում են կորոնավիրուսի վարակակիր եմ: Գնացի թեսթավորման: Ջերմությունս չափեցին ու ասեցին, որ թեսթի կարիք չկա, քանի որ, եթե չունեմ ջերմություն, ապա ցույց չի տա: Իսկ թեսթերը սահմանափակ են: Ես ասեցի պատրաստ եմ թեսթի համար վճարել, որպեսզի հանգիստ լինեմ: Պնդեցին, որ անիմաստ է, ջերմություն պիտի ունենամ, որ իմաստ ունենա:

- հա, ճիշտ են արել: Ես էլ գիտեմ, որ թեսթերը քիչ են:

- Այդ դեպքում ո՞նց են Նիկոլին ու կնոջն առանց ջերմության թեսթ արել: Հիմա մարդիկ ինձ չեն հավատում:

- Ուրեմն գնաս Իտալիա, իտալացու կոշիկի տակը լիզես ու գաս վարչապետի հե՞տ համեմատվես: Դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել այ Սերժի ու Քոչարյանի հետևում թաքնված դուսպրծուկ: Վզակոթիդ ես ուտելու և պատասխան եք տալու հատիկ առ հատիկ, հատիկ առ հատիկ, հատիկ առ հատիկ:

- Պարոն Բաբայան, Դուք վտանգավոր եք, ինքնամեկուսացեք:

                                                                                    Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից։

Նույն շարքից