Կորոնավիրուս Հասարակություն 

Գրողի տարած վիրուսը․ Կորոնավիրուսից մահացել է Քոնորի մորաքույրը

analitik.am

 

Կորոնավիրուսից մահացել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը: Այս մասին մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում:

Նա ասել է, որ իմացել է մորաքույր Էննի մահվան մասին, մի քանի օր առաջ, Դուբլինի կենտրոնում գտնվող ստուդիայում, որտեղ նա պետք է նվիրատվության մասին հայտարարություն աներ․ «Ես այլևս չեմ կարող ապրել: Իմ խեղճ մորաքույրը: Իմ մայրիկի քույրը: Գրողի տարած այդ վիրուսը: Ինչ է կատարվում»,-գրել է Մաքգրեգորը և հորդորել բոլորին պահպանել անձնական հիգիենայի կանոնները, որպեսզի չվարակվեն այդ վիրուսով։

Նույն շարքից