Կորոնավիրուս Հասարակություն 

Հնարավոր կլինի ինքնուրույն պարզել՝ վարակված եք կորոնավիրուսով, թե՝ ոչ․ ԱՄՆ-ում հատուկ կայք կգործի

analitik.am

 

ԱՄՆ-ում Google-ի աջակցությամբ կստեղծվի կայք, որն օգտատերերին հնարավորություն կտա ինքնուրույն ստուգել կորոնավիրուսի ախտանիշները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Bloomberg-ը:

Նրա խոսքերով, կայքում հնարավոր կլինի լրացնել առցանց հարցաթերթիկ, որի արդյունքների համաձայն հայտնի կդառնա՝ արդյոք քաղաքացիները պետք է անցնեն կորոնավիրուսի թեստ: Թեստերը կարող են անցնել Walmart և Target սուպերմարկետների ավտոկայանատեղիներում: Սակայն նախագահը չի բացատրել, թե ինչպես կաշխատի կայքը և երբ է այն գործարկվելու:

Նույն շարքից