Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Թարսի նման Աննան ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ. Նիկոլ Փաշինյանը կհրապարակի իր ու կնոջ՝ կորոնավիրուսի թեստի արդյունքները

analitik.am

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացել են Սևանում: Խնդիրն այն է, որ մարտի 7-ին Հակոբյանը հանդիպում է ունեցել Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, ում ամուսնու՝ նախագահի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկություններ կան՝ չնայած վերջինիս հերքումներին:

Վարչապետը նշեց, որ այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնելու, որի արդյունքների մասին կտեղեկացնեն հանրությանը:

Փաշինյանը խոսեց կնոջ ու Բրազիլիայի առաջին տիկնոջ հանդիպման մասին՝ հայտնելով, որ թարսի նման վերջիններս ողջագուրվել են, ուստի հանգստության համար թեստ կանեն, չնայած մասնագետների պնդմամբ, թեստի դրական պատասխանի հավանականությունը հավասար է զրոյի:

Նույն շարքից