Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը

analitik.am

 

Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Անկախ առաջին անհրաժեշտության անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններին ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան: Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրեն Րաֆֆի Սարգսյանի խոսքով, ՀՀ ուղարկված պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլ:

Պարագաներն արդեն Հայաստանում են և կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։

Մոտ մեկ տոննա քաշով ապրանքներ են ուղարկվել Հայաստան, որի արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար:

Նույն շարքից