Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանցի բոլոր սենատորներին արգելվել է լքել Ռուսաստանը

analitik.am

 

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամներին ժամանակավորապես արգելվում է հեռանալ Ռուսաստանից՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով, բոլոր սենատորներին արգելվում է արտասահման մեկնել «բացառությամբ արտակարգ դեպքերի»: Մասնավորապես, որոշվել է չեղարկել և հետաձգել պատվիրակությունների բոլոր այցերը: Բացի այդ, չեղյալ կհայտարարվեն այն արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունները, ովքեր ժամանում են կորոնավիրուսի համար անբարենպաստ պայմաններ ունեցող երկրներից:

Նույն շարքից