Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով բոլոր թոշակառուները կմահանան․ Ուկրաինացի նախարարը ներողություն է խնդրել իր խոսքերի համար

analitik.am

 

Ուկրաինայի Առողջապահության նախարարության ղեկավար Իլյա Եմեցն ասել է, որ բոլոր թոշակառուները կմահանան կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ձայն» կուսակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:

Նրա խոսքերով, ուկրաինացի նախարարը նման հայտարարություն է արել ռադայի համապատասխան հանձնաժողովի նիստում․ «Խնդրում եմ, գոնե դասընթաց անցկացրեք նրանց համար այն մասին, որ պետք չէ այդպես ասել»,-գրել է Ժելեզնյակը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Եմեցն իր ելույթի ընթացքում հիմնվել է բժշկական հետազոտությունների վրա և ասել, որ վիրուսը չի ազդում երեխաների վրա: Հետագայում նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար՝ խոստովանելով, որ սխալ է ասել:

 

 

Նույն շարքից