Կորոնավիրուս Հասարակություն 

Քաղաքապետի խոսնակը հրապարակել է մինչև մարտի 23-ը փակվող հաստատությունների ցանկը

analitik.am

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև դպրոցները և մանկապարտեզները։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից