Կորոնավիրուս Հասարակություն 

Դեբիլները, փոխարենը փորձեն գործ անել, համացանց են նետում 2016 թվականի H1N1 գրիպի բռնկման նյութերը. Գրիգորյան

analitik.am

 

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է.

«Մարդը, որ ուզում է իր ապիկարությունը թաքցնի, ի՞նչ է անում... ճիիիշտ է` սկսում է զուգահեռեր անցկացնել և մեղավորներ փնտրել: Դեբիլները, փոխարենը փորձեն գործ անեն` համացանց են նետում 2016 թվականի H1N1 գրիպի բռնկման նյութերը և դրանով փորձում են արդարացնեն ներկա նախարարի «անաշխատունակությունը», որի արդյունքում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա մեջ 3(!) անգամ ավելացավ ու դարձավ 18(!):

Բա ո՞նց չասես` դուք դեբի՞լ եք... այդքան ժամանակ ունե՞ք, որ ինֆորմացիոն պատերազմ եք հայտարարում:
Այ «ինֆոդեմիայի» զոհեր, մի հատ բացեք կարդացեք թե ինչ պետք է անեք (դեռ նույնիսկ չգիտեք) ու արե՛ք:
Ընկել եք Էջմիածնի վարակակիր կնոջ վրա քրեական գործ եք կարում ու H1N1 հիշացնում:
Ի տարբերություն այս իրավիճակին, երբ «ձեր կողքը համախմբվելու» 100 կոչ եղավ, 2016-ի H1N1-ի բռնկման ժամանակ ոչ ոք այդքան «մեծահոգի» չէր, որ «համախմբվեր», բայց կար ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը առանց «համախմբելու» էլ հաղթահարեց հիվանդությունը...

Նիկոլ Փաշինյան, ախպոր պես, էս Դեբիլին տար, փոխարենը 2 հատ Ապուշ բեր... սա լրիվ անվրույր, հարթագեղմ և սուզածառոտ էակ է...»:

 

Նույն շարքից