Կորոնավիրուս Հասարակություն 

Կինս և փոքրիկ երեխաս իրենց լավ են զգում․ Իտալիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիերպաոլո Սիլերին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մի քանի օր առաջ ես շփում եմ ունեցել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող մի մարդու հետ: Երբ ես զգացի հիվանդության ախտանիշները՝ ինքնամեկուսացա և սկսեցի առանձին աշխատել: Թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ես անմիջապես սկսեցի գործել Առողջապահության նախարարության կողմից մշակված կանոնակարգով:

Կինս և փոքրիկ երեխաս իրենց լավ են զգում, չնայած նրանք ինձ հետ նույն բնակարանում են գտնվում։ Մենք առանձնացել ենք: Այժմ ես և կինս կրկին հեռախոսով ենք շփվում, ինչպես նախկինում, մեր հարաբերությունների սկզբում»,-գրել է փոխնախարարը։

 

 

Նույն շարքից