Կորոնավիրուս Հասարակություն 

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարյա Սումադին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է տեղի «detik» պորտալը։

«Տրանսպորտի նախարար Բուդի Կարյա Սումադիի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ Նրան ժամանակավորապես կփոխարինի ծովային գործերի և ներդրումների համակարգման նախարար Լուխութ Բինսար Փանջայթանը»,-գրել է պորտալը:

Ըստ վերջին տվյալների՝ Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 69-ի, մահացել է 4 մարդ:

 

 

Նույն շարքից