Կորոնավիրուս Հասարակություն 

Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը՝ ասելով, որ Հայաստանում մնալն ապահով չէ

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ երեկ երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ Ճիշտ է՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։

Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։ Նկատենք, որ Դանիայում էլ այդ առումով շատ ապահով չէ, այնտեղ մոտ 600 վարակակիր է հայտնաբերվել, սակայն հավանաբար «սիրուն աղջիկը» հայկական բժշկության այնքան չի վստահում, որքան դանիականին։ Դե, ինչ՝ մաղթենք բարի ծննդաբերություն։ Մեր աղբյուրն ասաց, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին»։

Նույն շարքից