Կորոնավիրուս Հասարակություն 

Էջմիածնեցի կնոջը սպասարկած վարսավիրներին երեկ են մեկուսացրել «Գոլդեն Փելեսում»․News.am

analitik.am

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը սպասարկած վարսավիրները միայն երեկ են մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մեկուսացված վարսավիրներից մեկը։

Նշենք, որ էջմիածնեցի կնոջ մոտ վիրուսի առկայությունը հայտնաբերվել էր դեռ մարտի 11–ին։

Նրա խոսքով՝ իրենց վարսավիրանոցի մյուս երկու աշխատակիցների՝ ևս մեկ վարսավիրի եւ կոսմետոլոգի հետ իրենք բնակվում են նույն սենյակում։ Հյուրանոցում բուժսպասարկումից և կենցաղային պայմաններից գոհ են։

Վարսավիրը նշեց, որ իրենց տան անդամներին չեն մեկուսացրել։

Նա պատմեց, որ վարակված կնոջը ինքն ու մյուս վարսավիրը մեկական անգամ են սպասարկել՝  մեկը՝ 20-30 րոպե, մյուսը՝ 15 րոպե, իսկ կոսմետոլոգը մոտ 1 ժամ դիմահարդարում է արել:

«Ինքը դիմակով է եկել մեզ մոտ: Ուղղակի իր մոտ գրիպ էր, ինքն ապահովության համար դիմակով էր եկել»,- ասաց նա` նշելով, որ ընտանիքից միայն կինն է հաճախել իրենց վարսավիրանոց:

Նշենք որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության 20 դեպք է գրանցվել Հայաստանում, որից 13-ը կապված են Էջմիածնում հայտնի նշանադրության դեպքի հետ:

Նույն շարքից