Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

analitik.am

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Հայտնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։

Սահմանին առկա կուտակումներով պայմանավորված՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունը Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող բեռնատարների երթևեկը կանգնեցնում է ավտոճանապարհի տարբեր հատվածներում (Վրաց-հայկական սահման, Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ, Նատախտարի, Ժինվալի, Նադիբանի, Կոբի, իսկ Թուրքիայից Ռուսաստան գնացող բեռնատարներն էլ կանգնեցվում են Խաշուրի քաղաքի մերձակայքում)։

Վերոնշյալ վայրերից բեռնատարների բացթողումն ուղիղ կապված է այլ բեռնատարների կողմից վրաց-ռուսական սահմանը հատելու հետ։

Նշենք նաև, որ այն տեղեկատվությունը, թե Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին միայն հայկական բեռնատարներին են կանգնեցնում, չի համապասխանում իրականությանը։ Այդ ճանապարհով բաց է միայն այն բեռնատարների երթևեկը, որոնք գնում են Բաթումիի ուղղությամբ»։

Նույն շարքից