Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Արդյո՞ք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի սաներին տուն ուղարկելը կապ ունի կորոնավիրուսի հետ. Պարզաբանում է խոսնակը

analitik.am

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հենց այս պահին դատարկում-էվակուացնում են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ուսանողներին տարհանում են, այնտեղ վաղը կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխելու համար:

Analitik.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց՝ քանի որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ բոլոր ուսումնական հաստատություններում հիմա արձակուրդ է հայտարարված, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ:

Վարժարանում մնացել է միայն սպասարկող անձնակազմը:

Ինչ վերաբերում է այնտեղ կորոնավիրուսակիրների տեղափոխելու մասին տեղեկատվությանը, ապա խոսնակը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:

Նույն շարքից