Կորոնավիրուս Հասարակություն 

Ղազախստանը ԵԱՏՄ առաջին երկիրն է, որ հայտարարեց արտակարգ դրություն

analitik.am

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, կարգադրել է մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն հայտարարել։ Այդ մասին հայտնում է Իզվեստիա լրատվամիջոցը՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի կայքին։

«Հրամայում եմ․ ԱՀԿ կողմից COVID-19-ի տարածումը պանդեմիա հայտարարելուց հետո մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովման նպատակով Ղազախստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարել 2020թ․ մարտի 16-ին ժամը 8:00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 7:00 -ն»,- ասվում է հաղորդագրությունում։

Մտցված է կարանտին, իրականացվում են զանգվածային սանիտարա-հակահամաճարակային միջոցառումներ։ Երկիր մուտքն ու ելքը սահմանափակ են․ միայն դիվանագիտական գործուղումներ են թույլատրվում։

Նույն շարքից