Կորոնավիրուս Հասարակություն 

Տեղեկատվությունը, թե ԶՈւ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է. Խոսնակ

analitik.am

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում»։

Նույն շարքից